Ձմեռ պապի գնացքը գիշերը շրջագայեց Մոսկվայով և մեկնեց իր ամանորյա երթուղով (Տեսանյութ) Համ հայտարարում են՝ չունեն Ղարաբաղի մասին որևէ օրակարգ, համ էլ դեմ են, որ հղումը դուրս գա Սահմանադրությունից Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է Պուտինի հետ դեկտեմբերին հանդիպման հնարավորության մասին Գլուխներդ պատերով տվեք, բայց նենց արեք՝ ժողովուրդը ՔՊ-ին վստահի Եվրոպայում պատրաստ են փոխզիջման գնալ Ռուսաստանի հետ, եթե ռուսական սառեցված փողերը ստանան Թրամփը հայտարարեց Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Ձեզ խելոք պահեք, թե չէ հաջորդ կիրակի կարող է ավելի բարկացած լինեմ ուրիշ մանրամասներ էլ հիշեմ Պենտագոնը պատրաստում է արտակարգ ծրագիր համաշխարհային պատերազմի համար Հայաստանը Ռուսաստանի համար եղել է և կլինի շատ կարևոր երկիր. ՌԴ դեսպան Հայ ըմբիշները Արթուր Ալեքսանյանի պսակադրության արարողությանը

Բրիտանիայում նորից խոսում են վարչապետ փոխելու մասին

Միջազգային

Դեռ հազրվ է Բըրնհեմն ընտրվել Բրիտանիայի վարչապետ, որ արդեն իսկ սկսել է բախվել պաշտոնանկությանռեալ հեռանկարին: Ամեն դեպքում, The Telegraph-ը ներկայացնում է Բրիտանիայում տիրող մի այնպիսի ճգնաժամային պատկեր, որը հանգուցալուծումը, առանց ոչ թե նույնիսկ վարչապետ փոխելու, այլ նաեւ նոր ընտրությունների,հնարավոր չի համարվում:

Այսպես, The Telegraph-ի նկարագրմամբ, Բրիտանիայում վարկային ծախսերի կտրուկ աճի պայմաններում Լոնդոնի համար ավելի ու ավելի դժվար է միաժամանակ ֆինանսավորել սոցիալական պարտավորությունները, պաշտպանությունը և արտաքին նախագծերը: 10-ամյա բրիտանական պարտատոմսերի եկամտաբերությունն արդեն գերազանցել է 5.2%-ը, իսկ կառավարության բյուջետային բուֆերը զգալիորեն կրճատվել է: Բրիտանական մամուլը շեշտում է, որ Բըրնհեմի վարչապետությունը կանխորոշված ​​է, և ճգնաժամը կհանգեցնի նոր ընտրությունների:

Արտաքին հարթակում սա վատ նշան է նախ Ուկրաինայի համար: Բրիտանիան մնում է Կիևի հիմնական ռազմական դոնորներից մեկը և պաշտոնապես պահպանում է իր պարտավորությունը՝ տարեկան մոտ 3 միլիարդ ֆունտ ստեռլինգ հատկացնել Ուկրաինային աջակցելու համար: Ավելին, Լոնդոնը մասնակցում է Եվրոպական 90 միլիարդ եվրոյի Ուկրաինայի աջակցության վարկային ծրագրին:
Եթե, The Telegraph-ի գնահատմամբ, բրիտանական կառավարությունը ստիպված լինի ընտրություն կատարել հարկերի բարձրացման, ներքին ծախսերի կրճատման և պաշտպանական բյուջեի ավելացման միջև, Ուկրաինան անխուսափելիորեն կդառնա հետնապահը: Ավելին, սա պարտադիր չէ, որ նշանակի օգնության կտրուկ դադարեցում։
Կիևի համար շատ ավելի վտանգավոր սցենար է այն, որ օգնությունը պաշտոնապես մնում է, սակայն հիմնականում արդեն գործող պայմանագրերի շրջանակներում: Մինչդեռ նոր ֆինանսական պարտավորությունները ստանձնվում են շատ ավելի զգուշորեն։
Միևնույն ժամանակ, Բրիտանիայի այդպես էլ չհանդարտվող ճգնաժամը կմեծացնի ճնշումը Գերմանիայի, Ֆրանսիայի և այլ եվրոպական պետությունների վրա։ Եթե Լոնդոնը սկսի հաշվել յուրաքանչյուր ֆունտը, Բրյուսելը ստիպված կլինի գտնել ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ, իսկ ազգային կառավարությունները ստիպված կլինեն իրենց ընտրողներին բացատրել ռազմական ծախսերի աճը՝ կենսամակարդակի վատթարացման ֆոնին։
Արևմուտքը կարող է չլքել Ուկրաինան, այլ փոխել աջակցության հենց մոդելը՝ «ֆինանսավորել այնքան, որքան անհրաժեշտ է» սկզբունքից դեպի «ֆինանսավորել միայն այնքան, որքան անհրաժեշտ է քաղաքական արդյունքի հասնելու համար» սկզբունքը։
Եվ նման իրավիճակում քաղաքական արդյունքը ավելի ու ավելի է դառնում ոչ թե պատերազմի շարունակությունը ցանկացած գնով, այլ հակամարտության բանակցային ավարտը։
Սակայն իրավիճակը կարող է նաեւ վատթարագույնի հասնել: Ըստ աղբյուրի, «ձեռնոցի նմանվարչապետ փոխելով եւ ճգնաժամը չմարելով», հիմա միակ ելք է դառնում պառլամենտական նոր ընտրությունները: Ընդ որում, ավանդական կուսակցությունների աննախադեպ ցածր վարկանիշը կարող է բերել բրիտանական դարավոր քաղաքական համակարգի ամբողջական փոփոխության: «Իսկ այդ դեպքում կարող է փոխվել ամեն բան»:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71590 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ