Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի նոր փուլ ենք մտնում «Իրավունք». Ինչ նոր սյուրպրիզներ են սպասվում ԱԺ-ում

Ուկրաինական բանակցությունների հերթական փուլը սկսվում է, սակայն Մոսկվան ռազմական ճնշումը չի թուլացնի

Միջազգային

Նման է, որ ուկրաինական բանակցությունների հերթական փուլը սկսվում է, ինչը հնարավոր էր դարձել ամերիկյան ԿՀՎ-ի ղեկավարի աղմուկ հանած մոսկովյան այցից հետո: Ավելին, այսօր կայանալու է Թրամփի պատվիրակների այցը Մոսկվա, վաղը՝ Կիեւ:

Եվ ահա ուկրաինական տեղեկացված աղբյուրները սկսել են խոսել, թե ինչ պահանջներ է ներկայացնում Մոսկվան՝ բանակցային այս փուլում:

«Նախագահական վարչակազմի մեր աղբյուրը հայտնել է, որ Կրեմլը խաղաղության գործընթացի համար ներկայացրել է չորս հիմնական պահանջ՝ Դոնբաս, Ուկրաինայի կորցրած տարածքների ճանաչում որպես ՌԴ-ի մաս, Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի բացակայություն և փոխհատուցումներից հրաժարում/ռուսական պատժամիջոցների միջոցների սառեցումը։ Այս բոլոր պահանջները բավականին բարդ են, և Զելենսկին պնդում է, որ ամեն ինչ պետք է քննարկվի հակամարտության կարգավորումից հետո: Բանկովան հույս ունի գործընթացը բաժանել երկու փուլի և առաջարկել այս բանաձևը Թրամփի վարչակազմին, երբ Ուիթկոֆը ժամանի Կիև։  Սակայն Կրեմլը մերժել է նման բանաձևը։ Մոսկվայի տեսլականն այն է, որ պատերազմը չի դադարի եւ անգամ չի մեղմվի, քանի դեռ վերջնական պայմանավորվածություն չկա:Ելնելով նախկին բանակցային փուլի փորձից, երբ ռուսական բանակը մեղմեց ճնշումը, եւ Ուկրաինական կողմ ու հայավաքական Արեւմուտքը այդ բանակցություններն օգտագործեցին վերազինման եւ պատերազմը շարունակելու համար»:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71595 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ