Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին Արարատի մարզը՝ «կոկորդիլոսագետ» Գարիկի կուռացիայի տա՞կ Ուկրաինայի համար բեռներ փոխադրող հերթական մեծ բեռնանավը ոչնչացվել է Սև ծովում (Տեսանյութ) Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը «ոտքի վրա» կարճ հանդիպում ունեցան ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին Սա գաղափարական հենքի վրա ձեւավորված միասնություն չէ․ Արամ Սարգսյան Առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվը կընդլայնվի ⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Թող իրենց բողոքն ուղղեն տոմս գնողների դեմ․ Կարեն Ղազարյան

Ասֆալտապատումը դարձել է փող «լվանալու» միջոց

Հասարակություն

Խայտառակ իրավիճակ է Երեւանի Վիկտոր Համբարձումյան փողոցում։ Փողոցը շատ նորմալ ասֆալտապատված էր, որեւէ փոս չկար, խնդիր չկար, բայց, չգիտես ինչու, քաղաքապետարանը որոշել է, որ այստեղ պետք է նորից ասֆալտապատում իրականացնի։ Ընդ որում՝ այն իրականացնում է ոչ թե ամռանը՝ արձակուրդային շրջանում, այլ հիմա՝ աշնան սկզբին, երբ ամբողջ քաղաքի երթեւեկությունը կաթվածահար վիճակում է՝ նոր ուսումնական տարվա մեկնարկով պայմանավորված։

Քանդել են ամբողջ փողոցը, քերել են ասֆալտը, դիտահորերի համար մեծ փոսեր են փորել, փոշին ու կեղտն, ուղղակի, թեւածում է փողոցի ողջ երկայնքով։ Սարսափելի վիճակում են գտնվում փողոցի վրա գտնվող շենքերի բնակիչները, մարդիկ չեն կարողանում ո՛չ պատուհան բացել, ո՛չ մեքենա վարել։

Սովորաբար, ասում են՝ եթե լավ վիճակում գտնվող փողոցը քանդում են, ուրեմն՝ այդ ամենից «փող լվալու հոտ է գալիս», իսկ փող են «լվանում» այն ժամանակ, երբ իշխանությունները տրամադրվում են հանձնել իշխանությունը։ Տա Աստված․․․

Սեփ․ լրատվություն

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ