Ո՞վ է նման բան ասում՝ գուցե հոգեբուժարանի հիվանդ է, կամ՝ շինծու խարդախ․ Սիմոնյան Լրացավ վեցերորդ տարին, որ ֆիզիկապես մեզ հետ չես. Հերոսի հայր Գազամատակարարման պլանային ընդհատումներ Յուրի Ուշակովը կարող է հեռանալ. հնարավոր է, նրան փոխարինի Լավրովը Սրբազանները «զադնի են» դրել Մերցի գլխավոր մտահոգությունը Ռուսաստանն է, այլ ոչ թե Գերմանիայի տնտեսությունը Մեր մարդիկ ունենք, որոնք տեղ-տեղին աշխատում են դրանց պալիտ անելու համար ԱՄՆ-ն դիտարկում է Իրանին հարվածներ հասցնելու հնարավորությունը Մարկո Ռուբիոյի այցը Կենտրոնական Ասիա ազդում է Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի շահերի վրա Դադարեցրե՛ք այդ կնոջը փողոցային ձևով դատելը. Հայտնի իրավապաշտպանը հայտարարությամբ է հանդես եկել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու Թրամփի հոգևոր հովիվը կարևորել են հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունը

Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել Սպիտակ տան հավատքի գրասենյակի ղեկավար, նախագահ Թրամփի երկարամյա հոգևոր հովիվ Փոլա Ուայթ-Քեյնի հետ։

 

Այդ մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

 

 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են հավատքի և հոգևոր արժեքների նշանակությունը՝ ընդգծելով դրանց դերը խաղաղության և համերաշխության ամրապնդման գործում։ Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հավատքի գրասենյակի և դեսպանության միջև ձևավորված համագործակցության, ինչպես նաև քրիստոնեական նախաձեռնություններին ցուցաբերվող աջակցության համար։

 

Մտքեր են փոխանակել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, անդրադարձել ՀՀ–ԱՄՆ միջև տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորություններին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ