Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին

«Հրապարակ»․ Թուրք գործարարներին հրավիրել են ԵՄ-ի հաշվին

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Մենք գրել էինք, որ 150 թուրք գործարարներ են Հայաստան ժամանել, որոնք «Հոլիդեյ Ինն» հյուրանոցում հայ գործարարների հետ երկօրյա տնտեսական ֆորումի էին մասնակցում: Տեղեկացանք, որ միջոցառումը, որի կազմակերպիչն Արդյունաբերողների եւ գործարարների միությունն է, դրամաշնորհ է ստացել Եվրոպական Միությունից` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ու միջսահմանային կապերի ամրապնդման թեմայով։ Ինչ վերաբերում է թուրք գործարարների այցին, ապա պարզեցինք, որ հայկական կողմը չի մասնակցել թուրք գործարարների ընտրությանը, անգամ այցելուների քանակը չի որոշել: Միայն հրավերներ է ուղարկել հայ գործարարներին, եւ 140 անձ հաստատել է իր մասնակցությունը ֆորումին, սակայն միջոցառմանը ներկա է եղել շուրջ 120 գործարար։ Ընդ որում, թուրքական կողմի բոլոր ծախսերը, ներառյալ սնունդը, Երեւանի կենտրոնում հյուրանոցի կեցություն, տեսարժան վայրեր այցելություններ եւ այլն, հոգացել են դրամաշնորհի միջոցներից, սակայն Հայաստանի մարզերից ժամանած գործարարների գիշերակացի կամ այլ ծախսեր չեն նախատեսվել։

Օրինակ` Մեղրիից կամ Ագարակից մարդիկ իրենց հաշվին են եկել Երեւան, իսկ Թուրքիայից եկողներն իրենց գրպանից ոչ մի լումա չեն ծախսել։ Մեզ չասացին, թե որքան գումար է հատկացրել ԵՄ-ն, որքան հասկացանք` խոսքը հարյուր հազար, գուցե ավելի դոլարի մասին է»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71565 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ