ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանք Վթարային ջրանջատում՝ Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի Թող Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները եղբայրական լինեն, չուզողն էլ մենք լինենք (ԱՆՈՆՍ) Տարադրամի փոխարժեքները՝ այսօրվա դրությամբ Չեմպիոնների լիգա. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Մեծամորի ատոմակայանի վտանգավոր լինելու մասին լուրերում բացակայում են փաստերը. Զախարովա Հրատապ քայլեր ձեռնարկել` Արթուր Վարդանյանին պատժի հետագա կրումից ազատելու համար․ փաստաբանն ահազանգում է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ Դավիթ Մուրադյանը հավատում էր խոսքի հավերժությանը, ինքն էլ հավերժացավ

«Փաստ». Ստանձնած պարտավորությունները պետք է կատարել

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է. «Այն ընդգրկուն ռեպրեսիվ գործողությունները, այն ագրեսիվ քայլերը, որոնք իրականացնում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ունեն մի քանի ենթաշերտ: Այդ ենթաշերտերից մեկն այն է, որ առաջիկայում լրջագույն զարգացումներ և իրադարձություններ են սպասվում: Ցավոք, վատ կամ անցանկալի իրադարձություններ: Ուզում ենք հուսալ, որ գոնե՝ ոչ ցնցումային: Բայց, ամեն պարագայում, դրանից տագնապն ու տագնապային տրամադրությունները չեն փարատվում:

Ժամանակին, օրինակ՝ 2018-ին, երբ շատերն ասում էին, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորում են, որ Արցախն անխոչընդոտ հանձնեն, նիկոլականները, քպականներն ու նրանց քարոզիչները (այն ժամանակ նրանք անհամեմատ շատ էին) աղմուկ-աղաղակ էին բարձրացնում, թե՝ «էս ի՜նչ եք ասում...»: Պարզվեց՝ ճիշտ էին ասում. Փաշինյանը նույնիսկ գերակատարեց իր «պլանը»՝ բազմահազարամյա պատմության ընթացքում բնիկ հայկական Արցախն ամբողջապես հայաթափվեց: Հիմա ևս շատ-շատերը պնդում են, զգուշացնում են, որ շատ մեծ փորձությունների ու նաև ողբերգությունների նախաշեմին ենք, եթե ոչ՝ արդեն մասամբ գործընթացում ներքաշված:

Ի մի բերենք. բոլոր այն փուլերում, երբ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը կատարել է ճակատագրական ու ցնցումային քայլեր, դրանց նախորդել են նկատելի քաղաքական, պետական գործիչների կալանավորումներ, մեղադրանքներ, հետապնդումներ, ձերբակալություններ, հաճախ՝ դրանք զուգորդվել են: Վերջին երկու տարիներին ռեպրեսիաների այդ ալիքը մեծապես տարածվել է նաև բարձրաստիճան հոգևորականության դեմ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ:

Ու պատահական չէ բազմաթիվ հասարակական, քաղաքական գործիչների, քաղաքագետների, ընդհանրապես՝ մեծաթիվ հայ մարդկանց դիտարկումներն այս ամենի հետ կապված, այն է՝ Փաշինյանն ունի որոշակի ստանձնած պարտավորություններ Ադրբեջանի ու նաև Թուրքիայի առաջ: Ու այդ պարտավորությունները կատարելու ճանապարհին ձգտում է ամեն գնով մեկուսացնել ազգային, ընդդիմացող ուժերին: Ի լրումն՝ ռեպրեսիաները, սեփականության խլումները Փաշինյանը փորձում է հրամցնել որպես ինչոր կարծեցյալ «թալանի վերադարձ»: Սա, իհարկե, նրա փոքրացած ու սպեցիֆիկ ընտրազանգվածի կրքերին հագուրդ տալու համար է, բայցև՝ ակնհայտ ապօրինի սեփականախլումը, իրականացվող «բեսպրեդելը» ինչ-որ կերպ լեգիտիմացնելու նկատակով է հայտարարվում: Բա՛յց: «Միլիոնների ու թալանի» և դրա վերադարձի հարցն, իհարկե, այլ թեմա է, այլ ենթաշերտ, որին առաջիկայում առանձին կանդրադառնանք: Իսկ մինչ այդ պարզապես նկատենք. Փաշինյանն ու նրա ՔՊ-ն 8 տարուց ավելի է, ինչ իշխանության են: Ըստ որում՝ անսահմանափակ կամ բացարձակ իշխանություն ունեն, իրենց ենթակայության տակ են բոլոր ուժային մարմինները, դատարանները, դատախազությունը, քննչականը ու մնացած ամեն ինչը: Այսինքն, եթե որևէ «թալան» հայտնաբերած լինեին, 8 տարվա մեջ վերադարձրած կլինեին:

Կրկնենք՝ ամփոփելով. իրականությունն այն է, որ առաջիկա «զուլումներից» առաջ պարզապես մեկուսացվում են բոլոր այն ուժերն ու գործիչները, որոնք հայկական, ազգային արժեքներն ու շահերը սպասարկողներ են ու կարող են խոչընդոտել ստանձնած պարտավորություններին, որոնք որևէ կերպ ի շահ Հայաստանի ու հայ ժողովրդի չեն:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71533 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ