Պուտինը պատրաստ է խաղաղության՝ ճիշտ պայմաններով. Քուշներ Աբու Դաբիում սկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ օրը Միխայիլ Գալուստյանը ներառվել է Ուկրաինայի ԳՌՈՒ–ի տվյալների բազայում Ադրբեջանցիները մասնագետների թագուհի Թոմիրիսին ներկայացնում են որպես Ադրբեջանի առաջին կին կառավարիչ, սակայն իրականությունն այլ է Նոյեմբերի 11. Օրվա խոսք Ուկրաինական անօդաչուները խոշոր հարձակում են իրականացրել Լենինգրադի մարզում Ապոկալիպսիս Կրամատորսկում. Սարսափելի կարմիր երկինք ռուսական հարձակումից հետո Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել նաեւ Ուկրաինայի սննդի արդյունաբերության օբյեկտներին. Ուկրաինական ԳՌՈՒ Axios. Ամերիկացի միջնորդները շաբաթներ շարունակ փորձում էին համոզել Պուտինին՝ վերադառնալ բանակցություններին «Հրապարակ». ՌԴ-ի հակաքայլը. Հայաստանին ոչ թե կհեռացնեն ՀԱՊԿ-ից, այլ կզրկեն ձայնի իրավունքից

Wall Street Journal. Ռուսաստանը հանդուգն հարձակումներով փորձարկում է ՆԱՏՕ-ի՝ բաց պատերազմից զերծ մնալու ունակությունը

Միջազգային

Ըստ Wall Street Journal-ի՝ Ռուսաստանը հանդուգն հարձակումներով փորձարկում է ՆԱՏՕ-ի՝ բաց պատերազմից զերծ մնալու ունակությունը։

Ռուսաստանի կողմից Եվրոպայում ավելի ու ավելի հանդուգն հարձակումները (սաբոտաժ, հրկիզում, մահափորձեր և այլն) դաշինքի առաջնորդների համար դիլեմա են առաջացնում. արդյոք նրանք պատրա՞ստ են պատասխանել Մոսկվային պատժամիջոցներից բացի որևէ բանով։

ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները մինչ այժմ չեն ցուցաբերել ցանկություն՝ դաշինքն օգտագործելու որևէ այլ բանի համար, բացի իրենց սահմանները պաշտպանելուց և Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելուց։ Այնուամենայնիվ, որոշ եվրոպացիներ ասում են, որ իրենց առաջնորդների գործողությունները չափազանց անհամարձակ են՝ Կրեմլի սադրանքները կանխելու համար։

«Պուտինի վրա ճնշում պետք է գործադրվի այնտեղ, որտեղ ամենից շատ ցավում է։ Յուրաքանչյուր հիբրիդային հարձակման դեպքում Գերմանիան պետք է մեծացնի Ուկրաինային տրամադրվող օգնությունը», - ասում է Գերմանիայի պաշտպանության նախարարության նախկին շտաբի պետ Նիկո Լանգեն։
Նրա կարծիքով՝ ամբողջ ռուսական «ստվերային նավատորմը» պետք է արգելափակվի, իսկ ռուս դիվանագետներին պետք է արգելվի ազատ տեղաշարժվել ԵՄ երկրների միջև, ինչպես նաև պետք է մեծացվի ճնշումը այլ երկրների վրա, որոնք շրջանցում են եվրոպական պատժամիջոցները՝ Մոսկվային օգնելու համար։

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71524 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ