Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ Նարեկի «ստնտուկը» Նիկոլի «ստնտուին» վնաս չէ․ ԶԱՐՄԱՆՔ

Կային առաջնահերթությունների տարբերություններ. Քաղաքագետը Փաշինյան-Պուտին հանդիպման մասին

Ներքաղաքական

Կողմերին չհաջողվեց կոտրել այն ճգնաժամը, որի մեջ են հիմա հայ-ռուսական հարաբերությունները: Կողմերից յուրաքանչյուրը եկել էր հանդիպման կարծես թե տարբեր առաջնահերթություններով,-անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը նման դիտարկում է քաղաքագետ Նարեկ Սուքիասյանը, մանրամասնելով.

- Ռուսաստանի  պարագայում առաջնահերթություն էր ԵԱՏՄ-ի ու ԵՄ-ի միջև Հայաստանի ընտրության հեռանկարը, իսկ Փաշինյանն իր խոսքը սկսեց Հայաստանում գործող ռուսական ընկերություններից ու սլաքներն ուղղեց դրանցից անարդյունավետ աշխատողներին: 

Կարող ենք ենթադրել, որ խոսքը «Հարավկովկասյան երկաթուղու» մասին է ու վերջին օրերին նաև Հայաստանից հնչող հայտարարությունները այն մասին, որ ապաշրջափակման պատմական հնարավորության համատեքստում պետք է լուծում գտնել այն խնդրին, որը ստեղծված է երկաթգծի ռուսական կոնցեսիայի պատճառով, քանի որ սա վանում է արևմտյան ներդրողների, պետք առաջնահերթ է լուծել, որն ուղիղ բխում է ԹՐԻՓՓ-ի հաջողությունից, այն դարձել է մյուս բոլոր արտաքին օրակարգերն իր հետևից քաշող լոկոմոտիվը: 

Արձանագրում ենք, որ կային առաջնահերթությունների տարբերություններ: Չգիտենք՝ հանդիպման փակ հատվածում խնդիրներից ո՛րն է քննարկվել, ո՛րը՝ ոչ ու ինչ խորությամբ, բայց կարող ենք արձանագրել, որ իրավիճակը մնում է այնպիսին, ինչպիսին էր մինչև հանդիպումը, այսինքն՝ կողմերի տեսակետները վիճելի հարցերում շարունակում են մնալ իրարից հեռու, թեև չի բացառվում, որ որոշ կետեր ավելի մոտարկվել են, որոնց մասին դեռ տեղյակ չենք:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ