«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ

Զախարյանին ասացի, որ ամեն ինչին սահման կա. «Ռեալ Սոսիեդադի» մարզական տնօրեն

Սպորտ

Իսպանական «Ռեալ Սոսիեդադի» մարզական տնօրեն  Էրիկ Բրետոսը խոսել է թիմի 23-ամյա ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը։

«Առաջին տարում Զախարյանը ցույց տվեց, թե ինչ որակներ ունի, հետո սկսվեցին վնասվածքների հետ կապված խնդիրները, իսկ անցած տարին մեծ հիասթափություն էր բոլորիս համար։ Ես խոսեցի նրա հետ եւ ասացի, որ մենք համբերատար ենք, բայց արդեն եկել է արդյունք ցույց տալու ժամանակը։ Ամեն ինչին սահման կա։

Հիմա նա առանցքային դեր չունի թիմում, քանի որ դրա համար պետք է ցուցադրել կայուն խաղ եւ օգտագործել շանսը, երբ այն հայտնվում է։ Զախարյանի տաղանդն ու ունակությունները ոչ ոք  կասկածի տակ չի դնում»,- Բրետոսի խոսքը մեջբերում է  Mundo Deportivo-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է մեկ հանդիպման «Բետիսի» դեմ՝ փոխարինման դուրս գալով 87-րդ րոպեին։ Նրա պայմանագիրը «Ռեալ Սոսիեդադի» հետ նախատեսված է մինչեւ 2029թ. հունիս։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ