Խորհրդարանական ընդդիմությունը պահում է Փաշինյանին. Արթուր Ֆարմանյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Նոյեմբերի 19. Օրվախոսք Մինչև 2035 թվականը իսլամը կդառնա աշխարհի ամենամեծ կրոնը Զելենսկի. Ուկրաինային սպասում է ամենածանր ձմեռը Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցը. Financial Times Ռուսաստանը «բավարարված է» Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նման անվտանգության երաշխիքներով. Քուշները «Հրապարակ»․ Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում «Իրավունք». Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել «Ժողովուրդ». Անտառ են գլխատում Սևանի ափին

Այլ տարբերակներ ևս կային. Տիկնիզյանի գործակալը ֆուտբոլիստի տրանսֆերի մասին

Սպորտ

 

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանի շահերը ներկայացնող գործակալ Ալեքսանդր Կլյուևը «Матч ТВ»-ի հետ զրույցում մեկնաբանել է խաղացողի տեղափոխությունը հունական «Օլիմպիակոս»։

«Որոշիչ դեր խաղաց այն, որ լավ առաջարկ ստացանք։ «Օլիմպիակոսը» լուրջ և մեծ խնդիրներ դնող հավակնոտ ակումբ է։ Նրանք շատ լուրջ հետաքրքրվածություն ցուցաբերեցին Նաիրի նկատմամբ։  Այլ տարբերակներ եւս կային, բայց հենց հայտնվեց «Օլիմպիակոսի» առաջարկը, միանգամից ընտրություն կատարվեց հօգուտ այս մեծ ակումբի։

Թիմում նրան հիանալի են ընդունել, և նա արդեն հասցրել է նշել իր նորամուտը։

Նաիր Տիկնիզյանը մոսկովյան «Լոկոմոտիվից» «Ցրվենա Զվեզդա» էր տեղափոխվել 2025 թվականի հունիսին։ Սերբական թիմի կազմում նախորդ մրցաշրջանում նա դարձել է երկրի չեմպիոն և գավաթակիր՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 54 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ