Շնորհավորում ենք Վեհափառ Տիրոջը, մաղթում քաջառողջություն, արևշատություն և կորով Գերմանիան ջեռուցման սեզոն է մտնում գազի պաշարների ռեկորդային ցածր մակարդակով. Reuters Բրիտանացիների մեծ մասը կողմ է Բրիտանիայի վերադարձին ԵՄ. The Independent Պուտինը կպատասխանի Զելենսկու զանգին, եթե ցանկանա խոսել. Ուշակով Եվրոպան այլևս չի կարող թաքցնել Ուկրաինայի հակամարտության տնտեսական հետևանքները. Ֆիդան Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Վիշապը քար առ քար քանդում է ավերակները. 4 նշան, որ նոյեմբերի 2-ը կօգնի նրանց հաղթահարել այն, ինչը թվում էր չափազանց մեծ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 1-ին Իրազեկում․ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ինչու էր դերասան Արտյոմ Կիրակոսյանը դողում բեմ բարձրանալուց առաջ

Ավինյանի մամուլի քարտուղարն ազատվել է աշխատանքից

Ներքաղաքական

«Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: 

Այս կարճ ժամանակահատվածում արել եմ առավելագույնը՝ քաղաքապետի և քաղաքային իշխանության աշխատանքը օբյյեկտիվորեն և հավուր պատշաճի լուսաբանելու, հետադարձ կապը ապահովելու համար, եղել եմ մաքսիմալ ազնիվ ու փրձել եմ ներդնել հանրային խոսքի ու հաղորդակցության քաղաքակիրթ մշակույթ, ինչին, անկեղծ ասած, շատերը դրական են արձագանքել, անձամբ եմ տեսել ու համոզվել, թե որքան պրոֆեսիոնալ ու սրտացավ է քաղաքապետը՝ այս բարդագույն ոլորտի կառավարման, խնդիրներին արձագանքելու և քաղաքի զարգացմանն ուղղված հավակնոտ ծրագրերն առաջ մղելու հարցում:

Ուրախ եմ, որ ես էլ կարողացա ինչ-որ չափով աջակցել դրան՝ ամենօրյա ռեժիմով բաց պահելով գրեթե շուրջորյա հաղորդակցության հոսուն խողովակները: Առջևում նոր փուլ է, նոր հեռանկար, կարծում եմ կլինեմ այնտեղ, որտող իմ կարիքը կզգան, ես պատրաստ եմ իմ արդեն պատկառելի փորձով մտնել մասնագիտական կենսագրության նոր շրջափուլ», - գրել է Տիգրան Ավինյանի խոսնակ Արտյոմ Կարապետյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ