Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի նոր փուլ ենք մտնում «Իրավունք». Ինչ նոր սյուրպրիզներ են սպասվում ԱԺ-ում

Հնարավոր շատ մեծ փոփոխությունների շեմին

Միջազգային

­Բիշ­քե­կում ըն­թա­ցող ՇՀԿ­–ի կա­րե­ւո­րա­գույն գա­գա­թա­ժո­ղո­վի ֆո­նին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=348006&l=am) եւս մեկ ի­րա­դար­ձութ­յուն տե­ղի ու­նե­ցավ, ո­րը մի տե­սակ անն­կատ մնա­լով, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, շատ բա­նի մա­սին է ակ­նար­կում: Այս­պես, Լե­հաս­տա­նում նա­խօ­րեին մեկ օ­րում «պա­տա­հա­բար» հրդեհ բռնկվեց եր­կու խո­շոր զի­նա­գոր­ծա­րա­նում: Եվ, «տա­րօ­րի­նակ» է, եր­կուսն էլ զենք են ար­տադ­րում Ուկ­րաի­նա­յի հա­մար:

­Մինչ այս էլ Եվ­րո­պա­յի տար­բեր երկր­նե­րում Ուկ­րաի­նա­յի հա­մար զենք ար­տադ­րող գոր­ծա­րան­նե­րում նման «պա­տա­հա­կան» հրդեհ­ներ պա­տա­հում էին: Բայց երբ մեկ օ­րում եր­կու դեպք է ար­ձա­նագր­վում, դա ար­դեն ա­վե­լի նման է ցու­ցադ­րա­կան ժես­տի` «լավ ենք ա­նում, ա­վե­լին կա­նենք»: Թե որ­տե­ղից է այդ ժես­տը գա­լիս, կա­րե­լի է են­թադ­րել, բայց դե, ինչ­պես լեհ ի­րա­վա­պահ­ներն են ներ­կա­յաց­նում, ա­պա­ցույց­ներ չկան: Չ­նա­յած այս­տեղ ա­պա­ցույ­ցի խնդիր էլ ար­դեն չկա. ում ինչ պետք էր, հաս­կա­ցավ: Ու այս դեպ­քում հարցն ար­դեն այն է, թե հաս­կա­նա­լով, հե­տա­գա­յում ի՞նչ են ա­նե­լու:

Ա­մեն դեպ­քում, վեր­ջին օ­րե­րին, հատ­կա­պես ԿՀՎ ղե­կա­վա­րի Մոսկ­վա այ­ցե­լե­լուց հե­տո ԱՄՆ–ն փոր­ձում է ցույց տալ, թե սկսում է փո­խել իր մո­տե­ցում­նե­րը: Դա ար­տա­հայտ­վեց, ա­սենք, ԱՄՆ-ի եւ Ռու­սաս­տա­նի ֆի­նանս­նե­րի նա­խա­րար­նե­րի` նա­խօ­րեին կա­յա­ցած բա­նակ­ցութ­յուն­նե­րի տես­քով, ին­չից, դա­տե­լով Reuters-ի տե­ղե­կութ­յու­նից, «Կի­եւը նա­խա­պես տեղ­յակ չէր»։ Եվ ա­վե­լին, Թ­րամ­փը, բա­ցատ­րե­լով ռուս նա­խա­րա­րին G20-ի հան­դիպ­մա­նը հրա­վի­րե­լու իր ո­րո­շու­մը, նշեց, որ ԱՄՆ-ն «ցան­կա­նում է բո­լո­րի հետ լե­զու գտնել»։ Դ­րա­նից էլ զատ, ինչ­պես Politico–ն­ է հայտ­նում,

­Ռու­սաս­տա­նի դեմ այդ­քան աղ­մուկ հա­նած «դժոխ­ա­յին պատ­ժա­մի­ջոց­նե­րը» ներ­կա պա­հին այ­լեւս Կոնգ­րե­սում «ոչ մե­կին չեն հե­տաքրք­րում, եւ օ­րի­նա­գի­ծը կա­րող է տա­պալ­վել»:

Եվ երբ այս ֆոնին Եվ­րո­պա­յում սկսել են ակ­տի­վո­րեն խո­սել, թե` Ռու­սաս­տա­նը սկսում է զանգ­վա­ծա­յին դի­վեր­սիոն հար­ձա­կում­նե­րը Ուկ­րաի­նա­յի հա­մար զենք ար­տադ­րող ձեռ­նար­կութ­յու­ննե­րի վրա, դա եւս պետք է որ եվ­րո­պա­կան ժա­մա­նա­կա­կից քա­ղա­քա­կան դաշ­տի վրա «սա­ռը ցնցու­ղի» է­ֆեկտ ու­նե­նա: Ա­ռա­վել եւս, երբ աչ­քի ա­ռաջ է այն ի­րա­վի­ճա­կը, ո­րի մեջ այս պա­հին հայտն­վել է Ուկ­րաի­նան: Այն է, Կիե­ւի վրա ա­նօ­դա­չու­նե­րի հար­ձա­կում­նե­րը ստա­ցել են 7/24 ռե­ժի­մի տեսք, ո­րին բա­վա­կա­նին կրճատ­ված պար­բե­րա­կա­նութ­յամբ ա­վե­լա­նում են բա­լիս­տիկ եւ այլ հրթիռ­նե­րի գրոհ­նե­րը: Իսկ մասշ­տա­բա­յին հրդեհ­նե­րը, ե­թե ըն­դա­մե­նը ա­միս­ներ ա­ռաջ դեռ կա­րող էին զար­մանք ա­ռա­ջաց­նել, հի­մա այն հա­ճա­խա­կա­նութ­յունն ու­նեն, որ ար­դեն օր­վա սո­վո­րա­կան լու­րե­րի տակ են սկսել անց­նել:

­Մի խոս­քով, այս պա­հին ար­դեն իսկ կա էս­կա­լա­ցիա­յի այն մա­կար­դա­կը, որ Ա­րեւ­մուտ­քի ա­ռաջ ա­մե­նայն կոնկ­րե­տութ­յամբ եւ հրա­տա­պութ­յամբ դրված է «ինչ ա­նել» հար­ցը: Այն է` շա­րու­նա­կո՞ւմ են ձգել պա­տե­րազ­մը, հաշ­վի առ­նե­լով, որ երբ «պա­տա­հա­կան հրդեհ­ներ» են ա­ռա­ջա­նում ար­դեն եվ­րո­պա­կան երկր­նե­րի տա­րած­քում, դա կա­րող է շատ խո­րը փա­կու­ղա­յին վի­ճա­կի հասց­նել: Թե՞ սկսում են մտա­ծել ռեալ խա­ղա­ղութ­յան մա­սին, ո­րը, ինչ­պես բո­լորն են ար­դեն հաս­կա­նում, չի կա­րող Ռու­սաս­տա­նի շա­հե­րը շրջան­ցել:

Ընդ ո­րում, պետք է նաեւ հաշ­վի առ­նել, որ այս փու­լում Ա­րեւ­մուտ­քը կա­րող է ան­գամ կորց­նել իր հիմ­նա­կան դաշ­նա­կից­նե­րից մե­կին` Թուր­քիա­յին: Այս­պես, այն, որ Էր­դո­ղանն ինչ­–որ խա­ղե­րի մեջ է ՇՀԿ գա­գա­թա­ժո­ղո­վում, թե­րեւս պա­տա­հա­կան չէ: Թե­րեւս, պետք է հաս­կա­նա­լու հա­մար ու­շադ­րութ­յուն դարձ­նել ի­րա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան աղբ­յու­րի այն տե­սա­կե­տին, թե` այն եր­կա­կի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը, ո­րոնք ձե­ւա­վոր­վում են Թուր­քիա­յի եւ Իս­րա­յե­լի մեջ, թուրք-իս­րա­յել­յան պա­տե­րազ­մը դարձ­նում են ան­խու­սա­փե­լի։

Աղբ­յու­րի գնա­հատ­մամբ. «Ա­մե­րի­կան ​​եւ սիո­նիս­տա­կան ​​ռե­ժի­մը ար­դեն անն­կատ ճա­կատ են ձեւա­վո­րում Թուր­քիա­յի դեմ։ Թուր­քիա­յի եւ Իս­րա­յե­լի միջեւ պա­տե­րազմն ան­խու­սա­փե­լի է։ Այն ան­կաս­կած տե­ղի կու­նե­նա։ Թուր­քիան շատ է ջա­նում վե­րահս­կել եւ կա­ռա­վա­րել ի­րա­վի­ճա­կը, բայց, ի վեր­ջո, կներ­քաշ­վի պա­տե­րազ­մի մեջ եւ չի կա­րո­ղա­նա խու­սա­փել դրա­նից։ Լար­վա­ծութ­յու­նը սրվում է ա­րագ եւ պայթ­յու­նավ­տանգ կեր­պով։ Մի քա­նի օր ա­ռաջ Իս­րա­յե­լը հար­վա­ծեց Ադ­լա քա­ղա­քում գտնվող ա­վիա­բա­զա­յին, որ­տեղ տե­ղա­կայ­ված էին թուր­քա­կան զոր­քե­րը։ Մի քա­նի թուրք զին­վոր­ներ զոհ­վե­ցին եւ վի­րա­վոր­վե­ցին։ Հի­մա էլ Իս­րա­յե­լը եւ Հու­նաս­տա­նը ցու­ցադ­րա­բար ստո­րագ­րել են 3 մի­լիարդ եվ­րո­յի պաշտ­պա­նա­կան հա­մա­ձայ­նա­գիր: Մի քա­նի օր ա­ռաջ տե­ղի ու­նե­ցան նաեւ Թուր­քիա­յում քրդե­րի հետ կապ­ված մի շարք ի­րա­դար­ձութ­յուն­ներ։ Երկ­րում կան նաեւ ներ­քին հա­կա­մար­տութ­յուն­ներ։ Այս ա­մե­նը, ի թիվս այլ բա­նե­րի, վկա­յում է ներ­քին հե­ղաշրջ­ման հնա­րա­վո­րութ­յան մա­սին, եւ այս­պես շա­րու­նակ...»։

Ի­րա­նա­կան աղբ­յու­րի մեկ­նա­բան­մամբ, ե­թե ժա­մա­նա­կին Ռու­սաս­տա­նը, Ի­րա­նը եւ Չի­նաս­տա­նը կա­րո­ղա­նում էին ո­րո­շա­կիո­րեն ե­րաշ­խա­վոր լի­նել Ան­կա­րա­յի հա­մար, ա­պա հի­մա դա չկա: «Ռու­սաս­տա­նը մինչեւ հի­մա զսպվա­ծութ­յուն է ցու­ցա­բե­րել Թուր­քիա­յի նկատ­մամբ, ին­չը պայ­մա­նա­վոր­ված էր Ի­րա­նով եւ ն­րանց ընդ­հա­նուր շա­հե­րով Սի­րիա­յում եւ Կով­կա­սում։ Բայց հի­մա ի­րա­վի­ճա­կը փոխ­վել է»։ Ս­րա­նից զատ, Թուր­քիան «իր դա­վա­ճա­նութ­յամբ խախ­տել է խա­ղի կա­նոն­նե­րը եւ զայ­րաց­րել Ի­րա­նին, Ռու­սաս­տա­նին եւ նույ­նիսկ Չի­նաս­տա­նին»։

Ընդ ո­րում, թեեւ Թուր­քիան ու­նի ու­ժեղ բա­նակ, սա­կայն ըստ փոր­ձա­գե­տի` «Ան­շուշտ, չու­նի այն­պի­սի հզոր հա­մա­կար­գա­յին հնա­րա­վո­րութ­յուն­ներ, ինչ­պի­սին է Ի­րա­նը, ո­րը միա­ժա­մա­նակ բախ­վում է ՆԱՏՕ-ին, ա­րա­բա­կան պե­տութ­յուն­նե­րին, ԱՄՆ-ին եւ Իս­րա­յե­լին»:

Արդ­յուն­քում, ե­թե Իս­րա­յե­լի հա­մար ի­րա­նա­կան ուղ­ղութ­յու­նը դառ­նում է վերջ­նա­կա­նա­պես ձա­խող­ված, ին­չը ֆիք­սում է նաեւ Բիշ­քե­կի գա­գա­թա­ժո­ղո­վում նա­խա­գահ Սիից եւ Պու­տի­նից ե­կած հստակ մե­սիջ­նե­րը, ա­պա Թել Ա­վի­վի հա­մար ա­ռաջ­նա­յին է դառ­նում «պլան Բ»–ն` թուր­քա­կան ուղ­ղութ­յու­նը, եւ դա, ի­հար­կե, Ան­կա­րան պարզ գի­տակ­ցում է: Ա­ռա­վել եւս, երբ այդ քա­նա­կութ­յամբ ծանր մե­սիջ­ներ են սկսել գալ: «Ե­թե ​​Էր­դո­ղա­նը ժա­մա­նա­կին ձեռ­նար­կի անհ­րա­ժեշտ քայ­լե­րը՝ Թուր­քիա­յի հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Չի­նաս­տա­նի, Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի հետ բա­րե­լա­վե­լու հա­մար, այդ երկր­նե­րը դեռ կա­րող են օգ­նութ­յան ձեռք մեկ­նել»,–­ ամ­փո­փում է ի­րան­ցի փոր­ձա­գե­տը։ Եվ ա­հա, Էր­դո­ղա­նի բիշ­քեկ­յան ակ­տի­վութ­յու­նը սկսում է խո­սել այն մա­սին, որ նման փոր­ձեր նա սկսել է ձեռ­նար­կել:

Ե­թե նման աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տե­ղա­շար­ժե­րը դառ­նան ի­րա­կա­նութ­յու­ն, ա­պա, ի­հար­կե, Էր­դո­ղա­նի հա­մար հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ ռուս­–ի­րա­նա­կան տան­դե­մին դեմ գնա­լը կդառ­նա վատ­թա­րա­գույն քայ­լեր­րից մե­կը, ո­րից նա, ի­հար­կե, կփոր­ձի խու­սա­փել: Բայց այդ դեպ­քում էլ ի՞նչ կմնա նի­կոլ­յան «դե­պի Եվ­րո­պա» կար­գա­խո­սից ու «Թ­րամ­փի մի­ջանց­քից»...

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71515  

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ