Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Բարի գալուստ Նիկոլի քաղաքական դպրոց. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ԲԱՐԻ ՏԱՐԵԴԱՐՁ

(ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ` ՊՈՒՏԻՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Прилетит вдруг волшебник,

В голубом вертолете

И Николу покажет кино.

**

ԱՐՅԱՆ ԿԱՆՉՈՎ

(ՓԱՇԻՆՅԱՆԻ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔՈՉՎՈՐԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱ ԼԻՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Արյունաբանության ինստիտուտից հայտնում են, որ տվյալ դեպքում Նիկոլի մոտ գործել է գենետիկական` «արյունը ջուր չի դառնա» հայտնի կոդեքսը։

**

ՌԵՏՐՈ

(«ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՈՒՄԻՑ Ե՛Վ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՇԱՀԻ, Ե՛Վ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ  ՉԻ ՎԻՐԱՎՈՐՎԻ» ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Постой, паровоз, не стучите, колеса ,

Арабат, нажми на тормоза…

**

ԲԱՅՐԱՄՈՎԸ` ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

(«ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ԴՈՒՔ ԿԻՄԱՆԱՔ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՊՐԱՆՔՆԵՐ ԵՆ ԳՆԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ» ԱԳ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Չարչի ախպեր, չարչի ախպեր,

Անկլավները էս կողմը բեր։

**

«ՍՈՒՐԲ» ՏԵՂԸ ԴԱՏԱՐԿ ՉԻ ՄՆՈՒՄ

(ԻՍԼԱՆԴԻԱՆ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ Եվրամիության բարձր ներկայացուցչի` Նիկոլը ԵՄ-ին նամակ է գրել, խնդրելով, որ Իսլանդիայի փոխարեն Հայաստանը մտցնեն եվրակազմի մեջ։

**

ՊԱՂՊԱՂԱԿ ՈՒՏՈՂԻ ՓՈՂԵՐԸ ՊՐԾԵԼ ԵՆ

(ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ ՄԵԿԻՆ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ի պատասխան Արմեն Սարգսյանի սեպտեմբերի 1-ի շնորհավորանքի` Հայաստանի աշակերտները պատասխանել են. «Առանց պաղպաղակ ի՞նչ շնորհավորանք»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ