«Հանրապետություն» կուսակցության թեկնածուն հույսը դրել է մարդկանց նուրբ լարերի՝ խաղաղալու վրա Զելենսկու գլխին նոր աղետ է կախվել Փաշինյանը կոչ է անում բողոքի ակցիաներ կազմակերպել Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին

Ստեղծվում է համակարգ, որը մի կողմից չի աշխատի, մյուս կողմից մարդկանց կդնի հերթական սահմանափակումների տակ. Սամվել Մարտիրոսյան

Հասարակություն

Օ­րեր ա­ռաջ Նի­կոլ Փա­շին­յանն անդ­րա­դարձ կա­տա­րե­լով սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում ա­նա­նուն հա­շիվ­նե­րին՝ անհ­րա­ժեշտ հա­մա­րեց այն մտցնել օ­րենսդ­րա­կան ար­գել­քի դաշտ: Փա­շին­յանն ա­ռա­ջար­կել է օ­րենսդ­րա­կան փո­փո­խութ­յուն, ո­րը փաս­տա­ցի կվե­րաց­նի Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րի կող­մից սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի ա­նա­նուն օգ­տա­գոր­ծու­մը: Ն­րա խոս­քով՝ հա­շիվ­նե­րը պետք է գոր­ծեն միայն ինք­նութ­յան հաս­տա­տու­մից հե­տո, իսկ այն է­ջե­րը, ո­րոնց սե­փա­կա­նա­տե­րե­րին հնա­րա­վոր չէ նույ­նա­կա­նաց­նել անձ­նագ­րով, պետք է փակ­վեն։ Թե որ­քա­նով կգոր­ծի նման օ­րեն­քը, «Ի­րա­վունք»-ը պար­զեց տե­ղե­կատ­վա­կան անվ­տան­գութ­յան մաս­նա­գետ, մե­դիա փոր­ձա­գետ ՍԱՄՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ:

— Պա­րոն Մար­տի­րոս­յան, արդ­յոք հնա­րա­վոր է ինք­նութ­յու­նը հաս­տա­տող փաս­տաթղ­թով լու­ծել կեղծ օգ­տա­տե­րե­րի խնդի­րը:

— Տե­սեք, ա­ռա­ջի­նը՝ դու պետք է ստա­նաս այդ հնա­րա­վո­րութ­յու­նը հենց բուն սոց­ցան­ցե­րի կող­մից՝ ար­տո­նագր­ված կեր­պով, ո­րը դեռ մեծ հարց է՝ կգնա՞ն հիմ­նա­կան սոց­ցան­ցերն այս ճա­նա­պար­հով, կհա­մա­ձայ­նե՞ն, թե՞ ոչ։ Են­թադ­րում եմ, որ՝ դժվար թե: Հար­ցը չի լուծ­վի, ո­րով­հե­տեւ, վեր­ջի­վեր­ջո, դրսում կա­րե­լի է գրան­ցել սո­ցէ­ջը: Այ­սինքն, շատ հեշտ կա­րե­լի է շրջան­ցել այդ սահ­մա­նա­փա­կու­մը, եւ այն չի աշ­խա­տի: Կս­տաց­վի, որ ստեղծ­վում է հա­մա­կարգ, ո­րը մի կող­մից չի աշ­խա­տում, մյուս կող­մից մարդ­կանց հեր­թա­կան ինչ-որ սահ­մա­նա­փա­կում­նե­րի տակ է դնում:

— Են­թադ­րենք նման օ­րենք, այ­նու­հան­դերձ, ըն­դուն­վում է, հարց է ծա­գում՝ սա լուրջ վտանգ­ներ չի՞ ստեղ­ծի անձ­նա­կան տվյալ­նե­րի անվ­տան­գութ­յան շրջա­նում։

— Խն­դիր կստեղծ­վի այն դեպ­քում, ե­թե սոց­ցան­ցե­րը սկսեն հա­վա­քագ­րել այդ փաս­տաթղ­թե­րի զանգ­վա­ծը, ու պարզ է՝ կստեղծ­վի ինչ-որ հնա­րա­վոր ար­տա­հոս­քի կետ։ Դա չի նշա­նա­կում, որ կլի­նի այդ ար­տա­հոս­քը, բայց նման բան ստեղ­ծե­լուց պետք է հաշ­վի առ­նել, որ ար­տա­հոս­քը ան­խու­սա­փե­լի է: Այ­սինքն, կստաց­վի լրա­ցու­ցիչ խո­ցե­լի տեղ:

— Ե­թե սո­ցիա­լա­կան ցան­ցե­րի հա­շիվ­նե­րը կապ­վեն անձ­նագ­րա­յին տվյալ­նե­րի հետ, որ­տե՞ղ են պահ­վե­լու այդ տվյալ­նե­րը, եւ ով­քե՞ր են դրանց հա­սա­նե­լիութ­յուն ու­նե­նա­լու, ու ի՞նչ նպա­տա­կով կա­րող են հե­տա­գա­յում դրանք օգ­տա­գործ­վել։

— Այս հար­ցը պա­տաս­խան չու­նի. ա­սեմ՝ ին­չու, ո­րով­հե­տեւ դեռ ոչ մի սոց­ցանց չի հա­մա­ձայ­նել նման բան ա­նել: Դ­րա հա­մար մենք չգի­տենք ինչ մե­խա­նիզ­մով դա կա­րող է ար­վել: Բայց, ա­մեն դեպ­քում, են­թադ­րում եմ, որ հենց սոց­ցան­ցե­րը պետք է օգ­տա­տի­րոջ անձ­նագ­րի տվյալ­նե­րը պա­հեն ի­րենց մոտ։

— Դեպ­քեր ե­ղել են՝ Չի­նաս­տա­նում օգ­տա­տե­րե­րի ի­րա­կան ինք­նութ­յան հաս­տա­տու­մը լայ­նո­րեն պար­տա­դիր է, իսկ Վիետ­նա­մը նույն­պես ներդ­րել է նման պա­հանջ­ներ։ Հա­րա­վա­յին Կո­րեան եւս փոր­ձել էր կի­րա­ռել ի­րա­կան ա­նուն­նե­րի հա­մա­կարգ:

— Ա­յո, հաս­կա­նում եմ, բայց Հա­յաս­տա­նի դեպ­քում նման օ­րի­նակ չու­նենք: Հե­տե­ւա­պես, կկրկնեմ, որ անձ­նա­կան տվյալ­նե­րը պետք է պահ­վեն սոց­ցան­ցե­րում ու միայն այն­տեղ:

— Դուք անդ­րա­դար­ձաք ար­տերկ­րի գրանց­ված օգ­տա­տե­րե­րին: Ար­տերկ­րից գրանց­ված օգ­տա­տե­րե­րը արդ­յոք չեն շրջան­ցի օ­րեն­քը, եւ կստաց­վի, որ միայն Հա­յաս­տա­նի օգ­տա­տե­րե­րը կլի­նեն խիստ վե­րահս­կո­ղութ­յան տակ։

— Միան­շա­նակ այդ­պես է: Այ­սինքն, սա մարդ­կանց դարձ­նում է ա­վե­լի վե­րահս­կե­լի, բայց չի լու­ծում բուն խնդի­րը։

— Այդ դեպ­քում, որ­պես մաս­նա­գետ, ի՞նչ եք կար­ծում, ինչ­պե՞ս կա­րե­լի է լու­ծել կեղծ օգ­տա­տե­րե­րի՝ ֆեյ­քե­րի խնդի­րը, ո­րով­հե­տեւ վեր­ջին հաշ­վով իս­կա­պես շատ են թու­նա­վո­րում մարդ­կանց կյան­քը։

— Ճիշտ եք, բայց այ­սօր­վա դրութ­յամբ այս հար­ցը, ցա­վոք սրտի, ոչ մի երկ­րում լուծ­ված չէ։ Եվ նույ­նիսկ խնդի­րը նվա­զեց­նե­լու հարցն ի­րե­նից են­թադ­րում է շատ ծա­վա­լուն կոմպ­լեքս մո­տե­ցում­ներ: Այ­սինքն՝ մեկ կամ եր­կու քայ­լով չես կա­րող այն լու­ծել: Պետք է շատ լայն գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դի­մել, ընդ ո­րում՝ դա պետք է ա­նի ոչ միայն պե­տութ­յու­նը, այլ նաեւ մե­դիա դաշ­տը՝ այն­տե­ղի մաս­նա­վոր հատ­վա­ծը, եւ նմա­նա­տիպ հա­զար ու մի գոր­ծո­ղութ­յուն։

— Վեր­ջին հաշ­վով, հի­մա մենք ապ­րում ենք ար­հես­տա­կան բա­նա­կա­նութ­յան ժա­մա­նա­կաշր­ջա­նում, եւ ա­մե­նա­հեշտ բանն է դար­ձել նույ­նիսկ դպրո­ցա­կա­նի հա­մար դի­մա­ցի­նի պա­տիվն ու ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը մեկ րո­պեում սե­ւաց­նե­լը: Արդ­յոք քրեա­կան ո­րե­ւի­ցե լու­ծում այս հար­ցը չու­նի, որ­քա՞ն պետք է այս բար­ձի­թո­ղի վի­ճա­կը շա­րու­նակ­վի, որն, ի դեպ, շատ կյան­քեր է խոր­տա­կել:

— Խն­դի­րը հենց այն է, որ այս հար­ցին հեշտ լու­ծում չկա, իսկ հենց սկսում են լու­ծում տալ, ինչ-որ մի տեղ մի բան սահ­մա­նա­փակ­վում է։ Դ­րա հա­մար ե­թե ու­սում­նա­սի­րեք, կտես­նեք, որ են­թադ­րենք կա չի­նա­կան մո­դե­լը, երբ բո­լոր չվե­րահսկ­վող հա­մա­կար­գե­րը, պլատ­ֆորմ­նե­րը ար­գե­լա­փակ­վում են, իսկ բո­լոր հա­սա­նե­լի­նե­րը պե­տութ­յան կող­մից վե­րահս­կում են: Բայց չեմ կար­ծում, որ մենք այդ ճա­նա­պար­հով ենք ու­զում գնալ։ Այս խնդիրն ի­րե­նից են­թադ­րում է կոմպ­լեքս լու­ծում­ներ, ու սա Հա­յաս­տա­նում, իմ կար­ծի­քով, պետք է շատ լայն հան­րա­յին քննարկ­ման թե­մա դառ­նա։ Դա դե­ղա­հաբ չէ, որ մի կո­ճա­կով խնդի­րը լուծ­վի: Ա­յո՛, ի­րա­վա­ցի եք, սա լուրջ խնդիր է, ո­րին ես բազ­միցս անդ­րա­դար­ձել եմ, սա­կայն լու­ծու­մը պետք է լի­նի մասշ­տա­բա­յին:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ