Շեքսպիրի ստեղծագործությունները ժամանակակից թատրոնում․ քննարկում Երևանում Իրանը եղել եւ մնում է «Թրամփի ուղու» կատաղի հակառակորդը Տեսնես իրականում «հարիֆ-հարիֆ» ում «ոտքերն է ընկել» Ալենը Սպերցյանը թեև չի խաղալու, բայց միացել է հավաքականին Այսօրվա անցողիկ մարդկանց ավարտն ասա լավ լինի․ Իսրայել Հակոբկոխյան «Ռուսների հետ դժվար է». Զելենսկին արդեն սկսել է տրտնջալ Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրից հետո Վարոս Սիմոնյանը՝ կոնտրաֆակտերի գորշ համակարգո՞ղ Էդմոն Մարուքյանը հավանաբար դիտումների կարիք ունի․ Կարապետ Պողոսյան Հելոուինի պախմելից հլա դուրս չէր եկել, դրա համար գցեց ոտքին․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Տաքսի, տաքսի, իմ յարին էլ մի հասի

Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ

Տնտեսություն

Հայաստանի չեմպիոն և գավաթակիր «Յունիսպորտը» նվաճեց ֆուտզալի ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի ուղեգիրը՝ նախնական փուլում տանելով երեք անընդմեջ հաղթանակ։ Խմբային փուլի վերջին խաղում «Յունիսպորտը» 5։2 հաշվով առավելության հասավ Գերմանիայի չեմպիոն «Վայլիմդորֆի» նկատմամբ։ Ռաֆիկ Մելիքյանն ու Պուտրուս Վասիլևը դարձան դուբլի հեղինակ, ևս մեկ գոլ խփեց դարպասապահ Բեկբոլոտ Ակմատալիևը։ Վաստակելով առավելագույն 9 միավորը, «Յունիսպորտը» վստահորեն զբաղեցրեց E խմբի առաջին հորիզոնականը և կշարունակի պայքարը Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում։

 

«Յունիսպորտ» ֆուտզալի ակումբը հիմնվել է Յունիբանկի աջակցությամբ: Ակումբի հետ համագործակցությունը Բանկի՝ հայկական սպորտի զարգացմանն ու միջազգային հարթակում դրա առաջխաղացմանը նպաստող նախաձեռնություններին ուղղված հետևողական աշխատանքի մի մասն է։ «Յունիսպորտի»՝ Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ դուրս գալը նոր էջ է բացում թիմի համար և հնարավորություն ընձեռում հանդես գալ եվրոպական ֆուտզալի բարձր մակարդակում։

Ուրախ ենք տեսնել, թե ինչպես են «Յունիսպորտի» ստեղծման հիմքում դրված հավակնությունները վերածվում կոնկրետ մարզական արդյունքների։ Չեմպիոնների լիգայում երեք հաղթանակն ու հիմնական փուլ դուրս գալը վկայում են թիմի մեծ ներուժի մասին և ցույց տալիս, թե ինչ արդյունքների կարելի է հասնել պրոֆեսիոնալ աշխատանքի ու ընդհանուր նպատակին ձգտելու շնորհիվ։ Յունիբանկի համար կարևոր է աջակցել այնպիսի նախագծերի, որոնք հնարավորություն են տալիս արժանապատվորեն ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակում։ Թիմին մաղթում ենք վստահ խաղ և նոր հաղթանակներ», — նշել են Յունիբանկում: 

 

Հիմնական փուլի հանդիպումները կանցկացվեն հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 1-ը Լյուքսեմբուրգում։ «Յունիսպորտի» մրցակիցները կլինեն Լիտվայի «Կաունո Ժալգիրիսը», Լյուքսեմբուրգի «Դիֆերդանժը» և Հունաստանի «Դուկասը»։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ