Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին «Հրապարակ»․ Պետական ընտրակաշառքի նոր փուլ ենք մտնում «Իրավունք». Ինչ նոր սյուրպրիզներ են սպասվում ԱԺ-ում

ԻՀՊԿ-ն ծանր հարվածներ է հասցրել ամերիկյան «Տիտին» հատուկ նշանակության ռազմաբազայի

Միջազգային

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնում է, որի պատասխանԱՄՆ-ի երեկվա խոշորհարձակմանը, ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ամերիկյան բազաներին, որոնց թվում է հարավային Հորդանանում գտնվող «Տիտին» անունով հատուկ նշանակության ռազմական բազան։

Իրանական աղբյուրները մեկնաբանելով, բացատրում են, թե ինչի մասին է խոսքըեւ որն է դրա կարեւորությունը:

«Տիտին» բազան գտնվում է հարավային Հորդանանում, Աքաբայի ծոցի մոտ, Կարմիր ծովի շրջանում։ Այն Հորդանանի բանակին պատկանող ռազմական բազա է, որն ամերիկյան ուժերը, մասնավորապես ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը, օգտագործում են զորավարժությունների և համատեղ գործողությունների ժամանակ։

Ամերիկացիները իրենց հրամանատարներին և էլիտար ստորաբաժանումներին թաքցրել են հենց այս բազայում։

Հարավային Հորդանանում գտնվող «Տիտին» ճամբարը հայտնի է որպես ԱՄՆ արագ արձագանքման ուժերի լոգիստիկ, մարզական և օդային աջակցության բազա։ Այս բազայի ռազմավարական նշանակությունը Միացյալ Նահանգների համար կարելի է ամփոփել մի քանի հիմնական ոլորտներում.

1. Կարմիր ծովի և Աքաբայի ծոցի ռազմավարական կարևոր տարածաշրջանի վերահսկողություն և աջակցություն»

Բազան գտնվում է նավահանգստին և Աքաբայի ծոցին շատ մոտ։ Այս տարածքը Հորդանանի, Իսրայելի (Էյլաթի նավահանգիստ), Եգիպտոսի և Կարմիր ծովի միջև կարևոր հանգույց է: Ամերիկյան ուժերի ներկայությունը Տիտինում թույլ է տալիս վերահսկել ծովային և օդային ակտիվությունը Կարմիր ծովի հյուսիսում և Սուեզի ջրանցքի մատույցներում։

2. Համատեղ խոշոր զորավարժությունների կենտրոն»

«Տիտին. ճամբարը և շրջակա վարժական և կրակային հրաձգարանները «Eager Lion» զորավարժությունների առանձին փուլերի հիմնական վայրերից մեկն են, որը ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) Մերձավոր Արևելքում ամենամեծ ամենամյա զորավարժություններից մեկն է։

Այս բազան օգտագործվում է ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի և Հորդանանի բանակի հատուկ նշանակության ուժերի միջև մարտավարական համակարգման համար։

3. Ռազմավարական խորություն և հարաբերական հեռավորություն առաջնագծից»

Ի տարբերություն Սիրիայի կամ Իրաքի ամերիկյան բազաների, որոնք անմիջականորեն ենթարկվում են դիմադրության ուժերի անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարձակումներին, հարավային Հորդանանում գտնվող բազաները, ինչպիսին է «Տիտինը., դիտվում են որպես ավելի անվտանգ թիկունքային բազա օդային աջակցության, օդային պաշտպանության տեղակայման և լոգիստիկական պատրաստության համար։

4. Աջակցություն CENTCOM-ի արագ արձագանքման գործողություններին»

Տիտինում արագ տեղակայման ենթակառուցվածքների առկայությունը թույլ է տալիս ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը արագ տեղակայել և աջակցել իր ուժերն ու սարքավորումները Կարմիր ծովում, Բաբ էլ-Մանդեբի նեղուցում կամ Հորդանանի սահմաններին ճգնաժամի դեպքում։

Հարվածի արդյունքում, ինչպես ակնարկում է իրանական աղբյուրը՝ «Ամերիկյան կողմն ունի էլիտարուժերի եւ հրամկազմի այնպիսի կորուստներ, որի աղմուկը դեռ լսվելու է»:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71495 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ