Ինչու պարտվեց ընդդիմությունը և ինչ է սպասվում․ Հայկ Նահապետյան Լուսնային-արևային օրացույց՝ 2026 թ. հոկտեմբերի 28-ի համար Պետք է քննարկել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի՝ Ռուսաստան մուտքն արգելելու հարցը․ Ջաբարով Ռուսաստանը կատարում է Իրանի նկատմամբ իր բոլոր պարտավորությունները. Պուտին Արհեստական ​​բանականությունը կոչնչացնի մարդկությանը մինչև 2036–ը. Նեյթ Սոարես Տեսախցիկը ֆիքսել է Խարկովում «Բուդմեն» շինարարական հիպերմարկետի խոցման պահը (Տեսանյութ) Իտալիան դադարեցրել է Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը մինչև ԱՄՆ ընտրությունները. La Repubblica Ուկրաինական աղբյուրները ներկայացնում են Կիևի «Հարավային կամրջի» ստացած կրիտիկական վնասվածքները Հիքմեթ Հաջիեւ, թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ վստահության մասին եք խոսում Ովքեր են կաշառքի գործով ձերբակալված ամբիոնի վարիչները

Ի՞նչ է կատարվում եվրոպական դեսպանատներում

Հասարակություն

Դեսպանատներում արտերկիր մեկնելու համար հերթագրումների խարդախությունը հասել է գագաթնակետին: Բանն այն է, որ դեսպանատուն մտնելու համար հարկավոր է նախապես գրանցվել, հերթագրվել եւ պատշաճ կերպով ներկայացնել պահանջվող փաստաթղթերը, որը բնական եւ ընդունված գործընթաց է: Սակայն, այստեղ էլ «հայավարի» խարդախությունը անմասն չի մնացել:

«Իրավունք»-ին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, այս բնագավառում էլ կան խաբեբաներ, որոնք նույնիսկ հերթ կանգնելու մեջ են կարողանում գումար վաստակել: «Գործ» անողները 6-7 ամիս առաջ հերթագրվում են, հերթագրում են իրենց ընկեր, բարեկամ, ընտանիքի անդամներին եւ արդեն ամսվա թույլատրելի քանակը լրացնելուց հետո՝ 20.000 դրամով վաճառում են իրենց հերթը իրական դիմորդին:

Ստացվում է, որ ՀՀ քաղաքացին, դեսպանատուն մտնելու համար, օրենքով պահանջվող 12.000 դրամի փոխարեն ստիպված է լինում վճարել 32.000 դրամ, որպեսզի զուտ կարողանա իր փաստաթղթերը ներկայացնի դեսպանատուն: Կանցնի, թե՝ ոչ, դա այլ հարց է:

Արատավոր երեւույթը մեծ տարածում ու թափ է ստացել վերջին տարիների ընթացքում ու կարծես անհաղթահարելի դարձրել խնդրի լուծումը: Ըստ էության, Եվրոպական որեւիցե դեսպանատուն մտնելու համար, մարդիկ պետք է կա՛մ գրանցվեն մեկ տարի առաջ՝ «на всякий случай». դե մարդ ես, հանկարծ շտապ գործ ես ունենալու եւ ամեն դեպքում դու քո հետագա «страховка»-ն ես անում, կա՛մ ստիպված ես լինելու 20.000 դրամ ավել վճարել, որ մի 5 ամիս հետո հերթ ունենաս:

Հետաքրքիր է, այս ամենի համա՞ր Արտաքին գործերի նախարարությունն անվանափոխվեց ու դարձավ ԱԳ եւ միջազգային առեւտրի նախարարություն, տեղյա՞կ չեն, թե՞ հարմար է՝ տեղյակ չլինելը...

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ