Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին

Մեկ օրում Լեհաստանում երկու պաշտպանական գործարան հրդեհվեց

Միջազգային

Մեկ օրում Լեհաստանում երկու պաշտպանական գործարան հրդեհվեց։

Առաջին հրդեհը տեղի է ունեցել Սկարժիսկո-Կամիեննայի WB Electronics գործարանում (https://iravunk.com/?p=347864&l=am), որը Լեհաստանի ամենամեծ մասնավոր պաշտպանական ընկերությունն է, եւ Ուկրաինային մատակարարում է FlyEye և Warmate անօդաչու թռչող սարքեր։ 

Լեհաստանի դատախազությունը այս միջադեպը որակում է որպես դիվերսիա։ Հարուցվել է գործ՝ ահաբեկչության և օտարերկրյա հետախուզության շահերին ուղղված գործունեության հոդվածներով։ Անվտանգության տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է անհայտ անձը, որը գլխարկով մտնում գործարանի տարածք։

Սրանից մի քանի ժամ անց հրդեհ բռնկվեց Լյուբլինի JFG Composites գործարանում։ Փլուզվել է արտադրական համալիրի տանիքը՝ պատճառելով մոտ 7 միլիոն եվրոյի վնաս։

Ընկերությունը արտադրում է կոմպոզիտային նյութեր ռազմական ինքնաթիռների համար: Լեհական լրատվամիջոցները նաև հաղորդում են, որ այն նաեւ արտադրում է նյութեր Ուկրաինային մատակարարվող անօդաչու թռչող սարքերի համար։

Երկու հրդեհների միջև կապը պաշտոնապես հաստատված չէ։

Նախկինում Եվրոպայում տեղի են ունեցել մի շարք հրկիզումներ և այլ միջադեպեր, որոնք կապված են պաշտպանական օբյեկտների հետ։ 

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71443 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ