«Փաստ». Ի՞նչ է սպասվում այսօր Բիշքեկում
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում այսօր նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Պուտինը և Փաշինյանը Բիշքեկում կայանալիք հանդիպմանը կքննարկեն Հայաստանի՝ ԵՄ-ի անդամակցության վերաբերյալ հանրաքվեի հարցը: «Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան հայերն իրենք։ Եվ, իհարկե, հայերն իրենք կորոշեն իրենց ճակատագիրը։ Եվ մենք առաջարկում ենք, որ նրանք հենց դա անեն՝ հանրաքվե անցկացնեն», - լրագրողներին ասել է Դմիտրի Պեսկովը։
Մի խոսքով, այսօր լուրջ երկընտրանքի առջև է լինելու Նիկոլ Փաշինյանը:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71436