Խորհրդարանական ընդդիմությունը պահում է Փաշինյանին. Արթուր Ֆարմանյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար Նոյեմբերի 19. Օրվախոսք Մինչև 2035 թվականը իսլամը կդառնա աշխարհի ամենամեծ կրոնը Զելենսկի. Ուկրաինային սպասում է ամենածանր ձմեռը Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու հարցը. Financial Times Ռուսաստանը «բավարարված է» Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի նման անվտանգության երաշխիքներով. Քուշները «Հրապարակ»․ Փաշինյանի հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանական շրջանակներում «Իրավունք». Տիգրան Ավինյանը իր հերթին է սպառնացել «Ժողովուրդ». Անտառ են գլխատում Սևանի ափին

Հուսով եմ՝ սա Տիկնիզյանի կարիերայի վերջին բարձրակարգ թիմը չէ. Մելիքյան

Սպորտ

 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը մեկնաբանել է պաշտպան Նաիր Տիկնիզյանի տեղափոխությունը հունական «Օլիմպիակոս»։

Օգոստոսի 18-ին հունական ակումբը պաշտոնապես հայտարարեց հայ ֆուտբոլիստի՝ սերբական «Ցրվենա Զվեզդայից» տեղափոխության մասին։

«Տիկնիզյանը միանշանակ քայլ առաջ կատարեց՝ «Ցրվենա Զվեզդայից» տեղափոխվելով «Օլիմպիակոս»։ Սա նրան անհրաժեշտ էր. Նաիրը շատ բան է արել «Զվեզդայի» համար, և արդեն ակումբը փոխելու ժամանակն էր։

Հունաստանում նա իրեն ավելի լավ կդրսևորի, քանի որ լիովին համապատասխանում է թիմի խաղամակարդակին։ Այժմ Տիկնիզյանն իր լավագույն մարզավիճակում է և ֆուտբոլային հիանալի տարիքում է գտնվում։ Հուսով եմ՝ սա նրա կարիերայի վերջին բարձրակարգ թիմը չէ. նա, ինչպես և Էդուարդ Սպերցյանը, կարող է էլ ավելի մեծ բարձունքների հասնել», — Մելիքյանի խոսքերը մեջբերում է ռուսական «Чемпионат»-ը։

Հիշեցնենք, որ Տիկնիզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից» սերբական ակումբ էր տեղափոխվել 2025 թվականի ամռանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ