Տեսախցիկը ֆիքսել է Ուկրաինային հասցված հերթական հարվածի պահը (Տեսանյութ) Ուկրաինային «սև ձմեռ» է սպասում. Ուկրաինական աղբյուր Ոչ մի հրադադար չի լինի. Լավրով Թրամփը պատրաստում է նոր առաջարկներ Մոսկվային՝ տնտեսական և քաղաքական օգուտներով Ռուսները խոցել են ուկրաինական գազի արդյունահանման օբյեկտը Ռադայի պատգամավորները ծանր քննադատությամբ հարձակվել են Զելենսկու վրա՝ Թրամփի հետ նրա հակամարտության համար Կատարի էմիրի օրինակով՝ Եգիպտոսի նախագահը նույնպես զգուշացրեց իր երկրի քաղաքացիներին պատրաստվել ամենավատ սցենարին Բաքվում ընթացող խոշոր համաժողովն առանց սկանդալների չանցավ Վայոց Ձորի մարզպետը արջի ծառայություն է մատուցում իրեն մարզպետ կարգած ՔՊ-ին ՇՏԱՊ. Առկա է վեբկայք, որտեղ տեղադրված են ՀՀ քաղաքացիների տեսանյութերն ու լուսանկարները, որոնք արվել են հասարակական զուգարաններում

Մահացել է բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը

Մշակութային

79 տարեկան հասակիում մահացել է անվանի բալետի արտիստ, Հայաստանի ԽՍՀ վաստակավոր արտիստ Սերյոժա Պետրոսյանը։ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ նա իր ստեղծագործական ուղին նվիրել է բալետային արվեստին և թատրոնի բեմին՝ կերտելով տասնյակ հիշարժան դերեր։

«Խոր վշտով տեղեկացանք անվանի բալետի արտիստ, Հայաստանի ԽՍՀ վաստակավոր արտիստ Սերյոժա Պետրոսյանի մահվան մասին։ Իր ողջ ստեղծագործական ճանապարհը նա նվիրեց բալետային արվեստին և Օպերայի ու բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմին՝ թողնելով տասնյակ հիշարժան դերեր և գեղեցիկ ստեղծագործական ժառանգություն։ Սերյոժա Պետրոսյանի անունը կմնա հայկական բալետի պատմության մեջ՝ որպես տաղանդավոր արտիստի, նվիրյալ արվեստագետի և իր գործին անմնացորդ ծառայած մարդու։ Ցավակցում ենք նրա ընտանիքին, հարազատներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրան։ Հավերժ հիշատակ»,- ասված է հաղորդագրությունում։

Բալետի արտիստ Սերյոժա Պետրոսյանը ծնվել է 1947 թվականի մարտի 3-ին Երևանում։
1966 թվականին ավարտել է Երևանի պարարվեստի ուսումնարանը և նույն տարվանից անցել աշխատանքի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում
 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ