Ինձ շատ են ցավացրել․ Շպռոտն անկեղծացավ Խարկովն այս պահին խոշոր հարձակման տակ է Այս ի՞նչ «ճանճ է կծել» Փաշինյանին ու Ալիեվին Իրանում ռուսական ռազմաբազաներ կհայտնվե՞ն  Լաչակս գլխիդ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Անհավատալի է, որ ՀՀ ոչ միայն իշխանությունները, այլ նաև բնակչության մի զգալի մասն է անտարբեր մեր խնդիրների հանդեպ Նարիմանյանը պատրաստ է պատմել ողջ իրականությունը, որից հետո Խորխոռունու գործը նոր ընթացք կստանա Մամուլի ուժը բարձրախոսների քանակը չէ, այլ իշխանավորին անհարմար, երբեմն ցնցող հարց տալու, անարդարությունը բացահայտելու և սեփական սխալն ընդունելու համարձակությունը Լուցկում գերմանականը «Kromberg & Schubert» գործարան հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Հրամանատարության կողմից սեռական ոտնձգություններից ու ծեծից բողոքած ուկրաինուհի դրոնների օպերատորը զոհվել է առաջնագծում

Դուրս է եկել լվացք փռելու ու հայտնվել է հարևանի տանը

Պատահար

Բագրատունյաց 10 հասցեում պատշգամբ է փլուզվել, հայտնում է Factor.am-ը։

 Ականատեսի փոխանցմամբ՝ տան բնակիչները՝ երկու կանայք, դուրս են եկել պատշգամբ՝ լվացք փռելու, պատշգամբը փլուզվել է։ Կանանցից մեկը հասցրել է տուն մտնել, իսկ մյուսը պարաններից կառչելով՝ թռել է 4-րդ հարկի հարևանի պատշգամբ։

«Ականատեսը, որը չցանկացավ ներկայանալ, ասաց, որ ինքն է զանգահարել 911 ու նշեց, որ Փրկարար ծառայությունը շատ արագ է արձագանքել ու րոպեներ անց արդեն տեղում է եղել։ Շենքի շուրջը հավաքված մարդիկ ասում էին, որ 4-րդ հարկում հայտնված 5-րդ հարկի բնակիչը չի արձագանքում, տան դուռը չեն բացում։ Քիչ անց փրկարարներն աստիճանի օգնությամբ 4-րդ հարկից տուժած կնոջը բարձրացրին 5-րդ հարկ։

Ըստ երևույթին, 4-րդ հարկի բնակիչները տանը չէին, ու այդ պատճառով տան դուռը ներսից չէին բացում։ Նշենք, որ տեղում աշխատում են փրկարարների խումբ, ոստիկաններ, իսկ շենքի շքամուտքի առաջ շտապօգնության մեքենա է կայանված»,- գրել է լրատվամիջոցը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ