Իսկ ո՞վ է հիմարը. «Ընթրիք հիմարի հետ» պիեսը խորհելու առիթ է տալիս Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Հրե այծի տարի 2027. Ի՞նչ է նշանակում խորհրդանիշը, ինչպե՞ս դիմավորել, ի՞նչ դնել սեղանին և ի՞նչ նվիրել Այծի տարում՝ հաջողության համար Դմիտրիև. Ռուսաստանը և ԱՄՆ-ն քննարկում են նոր համատեղ նախագծեր Բրիտանիան պատրաստվում է զորքեր նետել Ուկրաինա. The Times Երևանն ու Բիշքեկը դարձան քույր քաղաքներ Վիճաբանություն՝ Դավիթաշենում հայտնի ռեստորանում․ ծննդյան արարողությունը վերածվել է ծեծկռտուքի Հոկտեմբերի 17-ի հորոսկոպը. ինչ է սպասում կենդանակերպի նշաններին Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Մարմնի որ ջերմաստիճանն է համարվում մահացու վտանգավոր

Հոգեբանական բարեկեցության ծրագիր ուսուցիչների համար. Լուսանկար

Այսպիսի գեղեցիկ նոտայի վրա ավարտեցինք «Հոգեբանական բարեկեցություն և կայուն համայնքներ» ծրագրի շրջանակում ուսուցիչների համար իրականացված անձնական և կոլեկտիվ դիմակայունության զարգացման դասընթացը։ 

Երեք ամիս, վեց հանդիպում, բազմաթիվ նոր գիտելիքներ, ինքնաճանաչում, փորձառական աշխատանք, անկեղծ զրույցներ և միասին անցած մի կարևոր ճանապարհ։

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Արագածոտնի մարզպետ պարոն Ս. Մովսիսյանին՝ ծրագրի իրականացմանն աջակցելու և արդյունավետ համագործակցության համար։

Առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում Արագածոտնի մարզպետարանի Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ պարոն Գ. Թադևոսյանին՝ ծրագրի իրականացմանն աջակցելու, համագործակցության և ցուցաբերած պատրաստակամության համար։

Առանձնահատուկ շնորհակալություն՝ Ռուզաննա Նալբանդյանին՝ աջակցության և արդյունավետ համագործակցության համար։

Շնորհակալ ենք Աշտարակի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Լուսինե Չալաբյանին՝ ծրագրի իրականացման համար ստեղծված բարենպաստ միջավայրի, պատրաստակամության և աջակցության համար։

Եվ, իհարկե, մեր ամենաջերմ շնորհակալությունը՝ մեր խմբի բոլոր մասնակիցներին։ 

Շնորհակալ ենք ձեր անկեղծության, վստահության, բաց լինելու, ակտիվ ներգրավվածության և այն մեծ ներդրման համար, որը դուք բերեցիք այս գործընթացին։ Յուրաքանչյուրիդ ներկայությունն ու մասնակցությունն այս դասընթացը դարձրեցին ոչ միայն ուսուցողական, այլև կենդանի, մարդկային և արժեքավոր փորձառություն։

Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր այս երեք ամիսների ընթացքում իրենց ներկայությամբ, աջակցությամբ և ներդրմամբ դարձան այս ճանապարհի մի մասը։ Ձեր ներդրումը գնահատված է և կարևոր։

Եվ, իհարկե, շնորհակալություն մեր փոքր թիմի մեծ պրոֆեսիոնալներին՝ Նաիրա Հակոբյանին՝ հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Արայիկ Ֆիրյանին՝ հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, և հոգեբան Մարինա Գաբրիելյանին։ 

Այս ծրագիրը մեր համատեղ աշխատանքի, վստահության, մասնագիտական նվիրվածության և միմյանց աջակցելու արդյունքն է։ Շնորհակալ եմ այս ճանապարհը միասին անցնելու համար։

Հ.Գ.

Մեր վերջին հանդիպումն ավարտվեց դաշնամուրի գեղեցիկ, փոքր-ինչ տխուր մեղեդով։ Նվագելուց հետո մեր մասնակիցը ժպիտով ասաց․ «Ես ուրախ մարդ եմ, բայց սիրում եմ տխուր երաժշտություն»։

Գուցե սա էլ մեր դասընթացի մի փոքրիկ խորհրդանիշն էր․ դիմակայունությունը տարբեր հույզերին տեղ տալու և նույնիսկ դժվար պահերի մեջ գեղեցիկն ու ուրախությունը նկատելու կարողությունն է։ 

Տխուր երաժշտություն, բայց՝ շատ լավ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ