Բայց ինչո՞ւ Ալիեվին էլ կանչեցին Պուտինի եւ Փեզեշքիանի հանդիպմանը Կա՞ն ռուս–ամերիկյան գլոբալ լուծումներ Ռուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր նավերը գրավելու փորձերին. Զախարովա Ֆրանսիան Հնդկական օվկիանոսում կալանավորել է ռուսական տանկեր. Reuters Զելենսկի. ԱՄՆ-ն չի զգուշացնել Կիևին երեկվա հրթիռային հարվածի մասին Լեհաստանի նախագահը մեղադրել է վարչապետ Տուսկին ռուսական հարձակման սպառնալիքի մասին ԿՀՎ զեկույցը կեղծելու մեջ Ուկրաինան կարող է մնալ առանց ամերիկյան հետախուզության եւ Starlink–ի. Politico Բուլղարիայի ափերի մոտ ռուսական անօդաչուները հարձակվել են երկու առևտրային նավերի վրա Նիկոլը ոնց որ թե որոշել ա, որ Գռզոն էլ սրտի տրոփյունով պիտի սպասի ամեն ամսի 1-ին «ՍԻԼ» բանկում իր թոշակի նստելուն․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանը հրահանգել է ողջ ռեսուրսը կենտրոնացնել Շիրակի ու Լոռու մարզում. ԲԱՄԲԱՍԱՆՔ

Կայացավ «Եվրասիական ալյանս» նախաձեռնության համաժողովը

Իրավունք 30

«Եվրասիական ալյանս» քաղաքացիական նախաձեռնությունը Հայաստանում օգոստոսի 3-ից մեկնարկել է ստորագրահավաք՝ հանրապետության ապագա արտաքին քաղաքական կողմնորոշման հարցով հանրաքվե անցկացնելու համար։ Մինչեւ հոկտեմբերի 1-ը 200 հազար ստորագրություն է անհրաժեշտ նախագիծը հանրաքվեի դնելու համար։

Նախագծի համաձայն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն 2015 թվականի դեկտեմբերի 6-ի օրենքի 5-րդ հոդվածը լրացվելու է նոր՝ 4-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված, վավերացված եւ գործող օրենքներին ու միջազգային պայմանագրերին ուղղակիորեն հակասող օրենքներ եւ միջազգային պայմանագրեր չեն կարող ստորագրվել եւ վավերացվել»: Սա է այն բանալին, որով Հայաստանը կամրապնդի իր տեղն ու դիրքը ԵԱՏՄ-ում՝ չտրվելով Եվրամիության սին խոստումներին։

Ահա այս մասին էր «Եվրասիական ալյանս» նախաձեռնության աշխատանքային մեծ ժողովը, որը կայացավ «Անի Գրանդ Հոթել»-ի կոնֆերանսների մեծ սրահում։ Ներկա էին քաղաքական, հասարակական, մշակութային գործիչներ, երկրի ապագայով մտահոգ քաղաքացիներ եւ, իհարկե, նախաձեռնության համակիրները։

Համաժողովին ելույթներով հանդես եկան «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը` տեսակամուրջով, ինչպես նաեւ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման կանանց խորհրդի նախագահ Ալլա Հակոբյանը։ Այնուհետեւ հնչեցին հարցեր եւ ողջույնի խոսքեր՝ դահլիճից։

Քաղաքական գործիչները ներկայացրեցին նախաձեռնության կարեւորությունը, խոսեցին հանրության ավելի լայն շերտերին իրազեկելու անհրաժեշտության մասին,  ինչպես նաեւ ստորագրահավաքի հետագա ընթացքն իրականացնելու վերաբերյալ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ