Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն է Աշխարհում տանկերի մեծ դեֆիցիտ է առաջանում Եվրամիությունը խժռում է ինքն իրեն. Bloomberg ԱՄՆ-ն մտադիր է բարձրացնել Չինաստանից եւ ԵՄ–ից ներմուծման մաքսատուրքերը. Wall Street Journal «Փրչոտ խոզ» Ջոնսոնինպետք է կախաղան բարձրացնել, եթե Ռուսաստանի եւ ՆԱՏՕ–ի մեջ պատերազմ սկսվի. Մեդվեդև Վաղ առավոտյան Հորմուզի նեղուցում եւս երկու տանկեր ականների են բախվել և հրդեհվել. ԻՀՊԿ Նոյեմբերի 25. Օրվա խեսք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Թեհրանն ազատվում է արեւմտամետ նախարարներից Մենք պատերազմից կվերադառնանք բոլորովին այլ, և շատերին դա դուր չի գա. Ուկրաինական զինվորական

Եկեղեցու դեմ՝ ներսից, Սփյուռքի դեմ՝ վերևից. ո՞ւմ է խանգարում հայ լինելը․ Հարություն Աղա-Սարգսյան

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը գրում է․

և գոյատևել է՝ Եկեղեցի պահելով, դպրոց կառուցելով, հայերեն սովորեցնելով, մշակույթ պահպանելով և Հայաստանին ձեռք մեկնելով այն ժամանակ, երբ Հայաստանի այսօրվա իշխանության մասին անգամ ոչ ոք չէր լսել։

Ու այստեղ է ձեր ամենամեծ հակասությունը։

 

Դուք ուզում եք, որ Սփյուռքը ներդրում անի, օգնի, աջակցի Հայաստանին, բայց երբ Սփյուռքը համաձայն չէ ձեզ հետ՝ այն դառնում է «միջամտող»։

Ուզում եք, որ Սփյուռքը լինի Հայաստանի կողքին, բայց երբ նա կանգնում է Եկեղեցու կողքին՝ դա արդեն ձեզ համար «քաղաքական միջամտություն» է։

Սա պետություն կառուցելու գաղափար չէ, սա ազգային ինստիտուտներն իշխանության չափանիշով վերաձևելու փորձ է։

Բայց վատ նորություն ունեմ`

կառավարությունները ժամանակավոր են, վարչապետները՝ նույնպես, կուսակցությունները գալիս են ու գնում են, բայց Ազգային ինստիտուտներն ու ժողովուրդները մնում են…

Եկեղեցին եղել է ձեզնից առաջ,

Սփյուռքը եղել է ձեզնից առաջ,

հայությունը եղել է ձեզնից առաջ և և լինելու է ձեզնից հետո։

 

Այնպես որ հարցը, ի վերջո, սա է.

 

Ո՞ւմ է իրականում խանգարում հայ լինելը՝ Եկեղեցո՞ւն, Սփյուռքի՞ն, թե՞ պարզապես վերը նշածներիս գոյությունը չի տեղավորվում ձեր իշխանության՝ «Իրական Հայաստանի» չափազանց նեղ պատկերացման մեջ…»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ