Ինչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր Մարմնի որ ջերմաստիճանն է համարվում մահացու վտանգավոր Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 17-ին Ռուսասական ուժերը Զապորոժիեի վրա հարձակվել են բալիստիկ և թևավոր հրթիռներով Օրերով լույս չի լինի. Ռուսների հարվածները վատթարացրել են ձմեռային կանխատեսումները. «Ուկրէներգո»-ի ղեկավար Ռուսական բանակը հրապարակել է պատերազմի ամենամեծ՝ վելիկոբուռլուկյան «կաթսան» գրավելու ինֆոգրաֆիկ պատկերը Ռուսաստանին նորից փորձում են մեղադրել դեմոկրատների դեմ լայնածավալ արշավի մեջ. Bloomberg ԱՄՆ-ն պլանավորում է Իրանի դեմ օգտագործել «Բոլոր ռումբերի մայր» GBU-43/B գերծանր ռումբը Նման է, որ Ալիեւն իրոք մտել է կրոնական ծանր հակամարտության մեջ «Հրապարակ». ՀՖՖ-ում Փաշինյանի «դաբրոյին» են սպասում

Երբ դավաճանությունն ապրելու ձև է դառնում, պետությունը փրկելու համար օրենքը պետք է դառնա ապրելու կանոն

Վերջին շրջանում մարդկությունը ականատես է քաղաքական գործընթացների էթիկայի և փիլիսոփայության գլոբալ վերաձևաչափման,  ինչը տանում է դեպի միջազգային ինստիտուտների ճգնաժամ և միջազգային իրավունքի տոտալ էրոզիա։ Ինչպես դիմակայել այս համատարած բարոյական ճգնաժամին, որը ողողված է դավաճանություններով հարցի պատասխանը փորձել ենք ստանալ աղմկահարույց գործերով հայտնի իրավապաշտպան, չորրորդ իշխանության շահերի պաշտպան ու պահապան Լեվոն Բաղդասարյանից, ով տվեց հետեւյալ բանաձեւը.

- Դավաճանություն ասելով չպետք է հասկանալ միայն պետական դավաճանությունը։ Դավաճանում են Հայրենիքին, ընկերոջը, ընտանիքին, գաղափարին, տված խոսքին, վստահությանը և, վերջապես, սեփական խղճին։
Թշնամին չի դավաճանում․ նա դիմացդ է։ Դավաճանում է նա, ում թույլ ես տվել կանգնել կողքիդ։
Հուդայի երեսուն արծաթը վաղուց չկա, բայց Հուդայի անունը մնացել է։ Ով մեկ անգամ վաճառել է հավատարմությունը, հաջորդ անգամ այլևս խիղճ չի փնտրում՝ գին է փնտրում։
Ամենավտանգավորն այն է, որ այսօր դավաճանությունը շատերի համար այլևս ամոթ չէ․ այն դարձել է ապրելու ձև, արհեստ ու կենցաղային մշակույթ։
Այս բարոյական համաճարակի դեմ քարոզներով չեն պայքարում։ Անհրաժեշտ է հանրային ու իրավական սանիտարություն՝ օրենքի դիկտատուրայի ուժով։
Ոչ հաշվեհարդարով, այլ օրենքով։
Ոչ վրեժով, այլ անխուսափելի պատասխանատվությամբ։
Երբ դավաճանությունն ապրելու ձև է դառնում, պետությունը փրկելու համար օրենքը պետք է դառնա ապրելու կանոն։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ