Կիեւի «Հյուսիսային» կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել (Տեսանյութ) Մենք նման միավորումներին միանալու ցանկություն չունենք․ Վահան Բաբայան Խոզ մի՛ եղիր․ ԶԱՐՄԱՆՔ И на старуху бывает проруха. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Աշտարակում սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում գազի ներկրման արժեքը կաճի Արագածոտնում տան գողին վնասազերծելիս տանտերը կրակnց է արձակել, գողը մաhացել է «Աստղիկ» ԲԿ-ում Ֆաշիզմի նոր դրսեւորումներ․ ի՞նչ է կատարվում Արեւմուտքում Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ

Նախագահը ներում է շնորհել 226 մարդու

Մարիամրոբա տոնի (Սուրբ Աստվածածնի Վերափոխման) առթիվ Վրաստանի նախագահ Միխայիլ Կավելաշվիլին ներում է շնորհել 226 բանտարկյալի։

Պետության ղեկավարի վարչակազմի տեղեկությամբ՝ ներումը վերաբերել է ազատազրկման դատապարտված 217 անձի և կալանքի հետ չկապված պատիժներ կրող 6 անձի, 3 անձանց դատվածությունը հանվել է։

«Վրաստանի նախագահի բացառիկ սահմանադրական լիազորությունների իրականացումը հիմնված է հումանիզմի սկզբունքի և պետական շահերի վրա», — նշվել է հայտարարությունում։

2019 թվականին ներում շնորհելու կարգը փոխել է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ներման հանձնաժողովը լուծարվել է, և այդ ժամանակից ի վեր դատապարտյալների գործերի նյութերը պետության ղեկավարի կողմից քննարկման համար պատրաստում է նախագահի վարչակազմի համապատասխան մասնագիտացված ծառայությունը։

Որոշում կայացնելիս նախագահը պարտավոր է հաշվի առնել դատապարտյալի անձը, կատարված հանցագործության շարժառիթն ու հանգամանքները, առողջական վիճակը և ընտանեկան դրությունը, տարիքը, կրած պատժի ժամկետը, վարքագիծն ու մեղքի գիտակցումը, ինչպես նաև տուժած կողմի դիրքորոշումն ու այլ ուղեկցող գործոններ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ