Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times Կիևի էներգետիկ օբյեկտների վրա հզոր հարձակում է իրականացվել Եվրոպայում շարունակվում է Ուկրաինայի հետ կապված զինագործարանների վրա դիվերսիոն հարձակումների շարքը Զելենսկու հասցեին քննադատությունը ԱՄՆ-ում թափ է հավաքում, ինչը կարող է լեգիտիմության լուրջ խնդիր առաջացնել Շատ քչերը գիտեն այս մասին․ ինչու տեւական ժամանակ լռեց երգիչ Մրեն Հարգելի՛ ուսուցիչ, քո արժանապատվությունը մի՛ փոխանակիր ոչ մի ծաղկի, ոչ մի նվերի և ոչ մի հազար դրամի հետ

«Հրապարակ»․ Ճամբարափոխ համայնքապետը` ՔՊ-ի թեկնածու

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես մի շարք համայնքներում, Վարդենիսում եւս աշնանը տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ։ Այժմ համայնքում մեծ թափով ասֆալտապատման աշխատանքներ են կատարվում։ Վարդենիսի Իսակովի փողոցում, օրինակ, նախորդ ամիս 1435 մ երկարությամբ վերանորոգման աշխատանքներ են սկսվել, որի համար համաֆինանսավորմամբ հատկացվել է 164 մլն 220 հազար դրամ։ Այս փողոցը չէր վերանորոգվել շուրջ 40 տարի, հիմա դրա համար ամենանպաստավոր ժամանակն է՝ ընտրությունների նախօրյակը։

Վարդենիսի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար էլ համայնքի բյուջեից 107 մլն 900 հազար դրամ է հատկացվել։ Օրերս էլ Սոթք բնակավայրում ոռոգման համակարգը գործարկեցին՝ կարմիր ժապավեն կտրելով։ Այս ամենը լուսաբանվում է համայնքապետ Ահարոն Խաչատրյանի մասնակցությամբ ֆոտոշարքով։
Համայնքապետարանի էջում անգամ մանկապարտեզների հանդեսներն ու 4 տասնյակ անապահով երեխաներին ճամբար ուղարկելու լուսանկարներն են հրապարակվում, որտեղ բաց տեղադրված են խոցելի խմբի երեխաների դեմքերը։ Նախ որպես ընդդիմադիր ընտրված, ապա ճամբարափոխ եղած համայնքապետ Ահարոն Խաչատրյանն ամեն կերպ փորձում է իր հավատարմությունը ցույց տալ Փաշինյանին։

Գեղամասարի նախկին համայնքապետ Հակոբ Ավետյանը եւս նախկինում թունդ ընդդիմադիր էր, հիմա մտերիմ ընկերոջ` Ահարոն Խաչատրյանի հետ միասին սատարում է ՔՊ-ին։ Մեր տեղեկություններով, Ավետյանն այս անգամ չի առաջադրվելու, աջակցելու է Խաչատրյանին, որը ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է լինելու։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71345 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ