«Ժողովուրդ». Ղալումյանները կրկին գործի են անցել Թրամփին կփորձեն վերացնել կա´մ ընտրություններից առաջ կա´մ անմիջապես հետո. Փորձագետ Զելենսկու հիմնական խնդիրն կանխել Վաշինգտոնի և Մոսկվայի համաձայնության՝ Կիեւին շրջանցելով ՌԴ զորքերն ամբողջությամբ գրավել են Դոբրոպոլեն Ինձ շատ են ցավացրել․ Շպռոտն անկեղծացավ Խարկովն այս պահին խոշոր հարձակման տակ է Այս ի՞նչ «ճանճ է կծել» Փաշինյանին ու Ալիեվին Իրանում ռուսական ռազմաբազաներ կհայտնվե՞ն  Լաչակս գլխիդ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Անհավատալի է, որ ՀՀ ոչ միայն իշխանությունները, այլ նաև բնակչության մի զգալի մասն է անտարբեր մեր խնդիրների հանդեպ

«Հրապարակ»․ Պարզ չէ, թե ինչպես կընդունի ՌԴ-ն` Գուրգեն Արսենյանին փոխարինողին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Ռուսաստանում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը, ինչպես հայտնի է, հետ է կանչվել: Այժմ պատրաստվում են նոր դեսպանի ագրեմանն ուղարկել Մոսկվա:

Մեր տեղեկություններով, Փաշինյանը որոշել է Մոսկվա գործուղել ողջ կյանքում եվրոպական երկրներում աշխատած եւ 2004-10 թթ․ ՆԱՏՕ-ում ՀՀ պաշտոնական ներկայացուցչին` 67-ամյա Սամվել Մկրտչյանին, որը նաեւ ԱԳ փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմյանի քեռին է: Նա 2018-2023 թթ․ եղել է Լեհաստանում ՀՀ դեսպանը, ապա տեղը զիջել է Ալեքսանդր Արզումանյանին:
ՌԴ ուղարկել Արեւմուտքում եւ հատկապես ՆԱՏՕ-ում երկար տարիներ աշխատած դիվանագետի՝ բավականին համարձակ քայլ է, պարզ չէ, թե ինչպես կընդունի դա ՌԴ-ն, որը, ի դեպ, հունվարին պատրաստվում է ինքն էլ նոր դեսպան ուղարկել Հայաստան:

Եթե կողմերը համաձայնության չգան եւ փոխադարձաբար ագրեմանները չհաստատեն, հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը կարող է խորանալ:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71339 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ