Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times Կիևի էներգետիկ օբյեկտների վրա հզոր հարձակում է իրականացվել Եվրոպայում շարունակվում է Ուկրաինայի հետ կապված զինագործարանների վրա դիվերսիոն հարձակումների շարքը Զելենսկու հասցեին քննադատությունը ԱՄՆ-ում թափ է հավաքում, ինչը կարող է լեգիտիմության լուրջ խնդիր առաջացնել Շատ քչերը գիտեն այս մասին․ ինչու տեւական ժամանակ լռեց երգիչ Մրեն Հարգելի՛ ուսուցիչ, քո արժանապատվությունը մի՛ փոխանակիր ոչ մի ծաղկի, ոչ մի նվերի և ոչ մի հազար դրամի հետ

«Փաստ». Հիմա էլ աչքին «խլուրդներ» են երևում

Մամուլի տեսություն

«Փաստ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, թե իրենք գտնելու են այն ԱԱԾ-ականին, ով (իբր թե, շեշտենք՝ իբր թե) տեղեկության արտահոսք է թույլ տվել, վարչապետերեն ասած՝ «սլիվ» է արել: Ու այդ արտահոսքից նախագահ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները նախապես տեղյակ են եղել փաշինյանական իշխանության իրավապահների առավոտ-գիշերհանա խուզարկությունների մասին: Նաև սպառնաց, որ «խլուրդներին» հայտնաբերելու են, պատժելու են, ինքը մտնելու է ենթակա կառույցների շենքեր, և ով դեմը դուրս գա, գործից ազատելու է և էլի նման սպառնալիքներ՝ իր «կրքոտ» ոճով:

Բայց այստեղ հետաքրքիր է միանգամից երկու բան: Առաջինը՝ արտահոսքերի կամ «սլիվների» հետ կապված: Հիշեցնենք, որ երբ հունիսի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում իշխանության ենթակա իրավապահ մարմինները թույլ չտվեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական հարցերով մեկնել արտերկիր, այդ պահը պատկերող ծառայողական տեսանյութը, որը ԱԱԾ տիրապետման տակ է, արագորեն «սլիվ» արվեց քպական քարոզչամիջոցներով: Դա ապօրինություն էր: Բայց Փաշինյանն անձամբ ոչ միայն սկսեց արդարացնել իր իշխանության այդ ցածր արարքը, այլև հունիսի 18-ին հայտարարեց, որ պետք չէ ամեն ինչում քաղաքական պատվեր փնտրել, քանի որ ԱԱԾ ցանկացած շարքային աշխատակից, ով հասանելիություն ունի համակարգին, տեսականորեն կարող է ինքնուրույն որոշում կայացնել և նման նյութեր արտահոսեցնել մամուլ: «ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ արտահոսք տա կամ չտա»,- ընդգծել էր այն ժամանակ Փաշինյանը:

Նրա ասածը, որքանով էլ , մեղմ ասած, սխալ, անթույլատրելի ու քննադատելի է հնչում, այս դեպքում կարևոր է այն առումով, որ փաստացի հենց ինքն էր գործնականում արտոնել, որ ԱԱԾ ցանկացած աշխատակից ինչ ու երբ ուզում է՝ արտահոսեցնի կամ «սլիվ» անի:

Երկրորդը, որ շատ ավելի էական է: Կոնկրետ խուզարկությունների մասին «աշխատանքային» տեղեկատվության կարծեցյալ արտահոսքի հետ կապված: Ամենևին բարդ չէ պարզել, թե հատկապես ով, երբ ու որտեղ է այդ «սլիվն» արել: Մենք նույնիսկ անվանապես կարող ենք նշել «սլիվ» անողին: Նիկոլ Փաշինյանին պարզապես պետք է կանգնել հայելու առաջ: Ախր հենց ինքն էր Քոչարյանների վրա հարձակման նախօրեին ԱԺ-ում հրահանգներ տալիս այդ թեմաներով: Հիմա Հայաստանում ապրող ցանկացած մարդու համար ի՞նչ մի բարդ բան է, մանավանդ առկա բազում նախադեպերի վրա հիմնվելով, եզրակացնել, որ դրան հաջորդելու են «մասկի-շոու» զանգվածային հարձակումներ: Եզրակացնել ու թեթևակի ծաղրելով կամ գուցե առանց ծաղրի նշույլի դռան վրա մի գրություն փակցնել՝ «բարի գալուստ». 12 ժամ հետո չգան, 24 ժամվա մեջ հո կգան: Կրկնենք՝ օրինակները բազմաթիվ են: Այնպես որ, իրավապահ համակարգից որևէ «սլիվի» կարիք դժվար թե լինի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ