ՀՀ-ն ՄԱԿ-ում աջակցել է նացիզմի փառաբանման դեմ պայքարելու վերաբերյալ ՌԴ նախաձեռնությանը Պուտինը պատրաստ է խաղաղության՝ ճիշտ պայմաններով. Քուշներ Աբու Դաբիում սկսվել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի եռակողմ բանակցությունների երկրորդ օրը Միխայիլ Գալուստյանը ներառվել է Ուկրաինայի ԳՌՈՒ–ի տվյալների բազայում Ադրբեջանցիները մասնագետների թագուհի Թոմիրիսին ներկայացնում են որպես Ադրբեջանի առաջին կին կառավարիչ, սակայն իրականությունն այլ է Նոյեմբերի 11. Օրվա խոսք Ուկրաինական անօդաչուները խոշոր հարձակում են իրականացրել Լենինգրադի մարզում Ապոկալիպսիս Կրամատորսկում. Սարսափելի կարմիր երկինք ռուսական հարձակումից հետո Ռուսաստանը պատրաստվում է հարվածներ հասցնել նաեւ Ուկրաինայի սննդի արդյունաբերության օբյեկտներին. Ուկրաինական ԳՌՈՒ Axios. Ամերիկացի միջնորդները շաբաթներ շարունակ փորձում էին համոզել Պուտինին՝ վերադառնալ բանակցություններին

Վերջապես, ինչու ԿՀՎ ղեկավարը եկավ Մոսկվա

Միջազգային

Ինչ­պես են­թադ­րե­լի էր, Ջոն Ռատկ­լի­ֆի անս­պա­սե­լի, թեեւ ի­րա­կա­նում` միան­գա­մայն սպա­սե­լի այ­ցը Մոսկ­վա հա­մաշ­խար­հա­յին ռե­զո­նանս ա­ռա­ջաց­րեց: Ի­հար­կե, պատ­ճա­ռը միայն այն չէ, որ տե­ւա­կան ընդ­մի­ջու­մից հե­տո սա նման տրա­մա­չա­փի ա­մե­րիկ­յան պաշ­տոն­յա­յի ա­ռա­ջին այցն էր Ռու­սաս­տա­ն: Այլ այն պարզ տրա­մա­բա­նութ­յու­նը, որ ե­թե, կրկ­նենք, տե­ւա­կան ընդ­մի­ջու­մից հե­տո նման մասշ­տա­բի այց է տե­ղի ու­նե­նում, ու­րեմն դա պետք է կա­րե­ւո­րա­գույն պատ­ճառ ու­նե­նա:

ՈՒԻՏԿՈՖ–ՔՈՒՇՆԵՐԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՍՆԵԼ ՉԵՆ ՑԱՆԿԱՆՈՒՄ

­Մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի, են­թադ­րութ­յուն­նե­րի պա­կաս եւս, թե ին­չու Մոսկ­վա մեկ­նեց Ռատկ­լի­ֆը, չկա: Սկ­սած թե­զից, թե ե­կել է, որ թույլ չտա Մոսկ­վա­յի հար­ձա­կու­մը Եվ­րո­պա­յի վրա, վեր­ջաց­րած ուկ­րաի­նա­կան, ի­րա­նա­կան թե­մա­յով եւ ռուս­–ա­մե­րիկ­յան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի մի­ջեւ կա­պե­րի հար­ցե­րով: Թե­րեւս, այդ գրե­թե բո­լոր բա­ցատ­րութ­յուն­նե­րում մա­սամբ ի­րա­կա­նութ­յուն կա­րող է լի­նել: Սա­կայն նախ պետք է հաս­կա­նալ գլխա­վո­րը. ի՞նչ ե­ղավ, որ դեռ միայն վեր­ջերս էր ԱՄՆ–ն հեր­թա­կան պատ­ժա­մի­ջո­ցա­յին փա­թե­թն ըն­դու­նում Ռու­սաս­տա­նի դեմ, ու հան­կարծ շատ կարճ ժա­մա­նակ անց ո­րո­շեց ԿՀՎ ղե­կա­վա­րին գոր­ծու­ղել Մոսկ­վա: Այ­սինքն, պետք է ինչ­–որ խոր­քա­յին, ի­րա­վի­ճա­կա­յին փո­փո­խութ­յուն տե­ղի ու­նե­ցած լի­ներ: Ու, թե­րեւս, դա ա­վե­լի կա­րե­ւոր է, քան Ռատկ­լի­ֆի այ­ցի թե­մա­տի­կան, ո­րը, մի քիչ այս, մի քիչ այն կողմ, կա­րե­լի է կռա­հել:

Այս­տեղ նախ եր­կու նյո­ւանս հաշ­վի առ­նենք: Նախ, ինչ­պես Մոսկ­վան, այդ­պես էլ Վա­շինգ­տո­նը գրե­թե չմեկ­նա­բա­նե­ցին այդ այ­ցը: Բայց ո­րոշ մեկ­նա­բա­նութ­յուն­ներ ե­ղան, ընդ ո­րում, ՌԴ նա­խա­գա­հի խոս­նակ Պես­կո­վի, իսկ ա­մե­րիկ­յան կող­մից` Թր­ամ­փի մա­կար­դա­կով: Պես­կո­վը հեր­քեց տա­րած­ված լու­րե­րը, թե Պու­տինն ըն­դու­նել է Ռատկ­լի­ֆին: Բայց հաշ­վի առ­նե­լով մինչ այդ տա­րած­ված խո­սակ­ցութ­յուն­նե­րը, թե այ­ցի ի­մաս­տը ՌԴ նա­խա­գա­հի հետ հան­դի­պումն է, կա­րե­լի է մտա­ծել, որ գո­նե ա­մե­րիկ­յան կող­մը նման ծրագ­րեր ու­նե­ցել է, փոր­ձել է այդ տար­բե­րա­կով ո­րո­շա­կի հա­ղոր­դում­ներ փո­խան­ցել Պու­տի­նին: Սա­կայն Ռու­սաս­տա­նը, ինչ­պես Ո­ւիտ­կո­ֆ–­Քուշ­ներ «սիա­մա­կան եր­կվոր­յակ­նե­րի» պա­րա­գա­յում էր, հրա­ժար­վել է նա­խա­գա­հի մա­կար­դա­կով նման շփում–­բա­նակ­ցութ­յուն­նե­րի մեջ մտնել` Ռատկ­լի­ֆին ուղ­ղոր­դե­լով ա­վե­լի ցածր մա­կար­դակ: Դ­րա­նում տրա­մա­բա­նութ­յուն կա. Ո­ւիտ­կո­ֆի–­Քուշ­նե­րի մի­ջո­ցով ըն­թա­ցող գոր­ծըն­թաց, ինչ­պես Մոսկ­վան ար­դեն բա­ցա­հայտ է հայ­տա­րա­րում, սո­վո­րա­կան բլեֆ էր, ու վեր­ջերս էլ, թեեւ է­լի խոս­վեց այդ զույ­գի նոր մոս­կով­յան այ­ցի մա­սին, սա­կայն ռուս­ներն ակն­հայ­տո­րեն հե­տաքրք­րութ­յուն չցու­ցա­բե­րե­ցին: Այ­սինքն, Ռատկ­լի­ֆին ինչ­–որ ա­ռու­մով կա­րե­լի է հա­մա­րել Ո­ւիտ­կո­ֆին–­Քուշ­նե­րին փո­խա­րի­նող. Մոսկ­վան այ­լեւս չի ու­զում այդ կա­տա­րա­ծու­նե­րի հետ գործ ու­նե­նալ, պետք է ա­վե­լի լուրջ մարդ­կանց ու­ղար­կել: Բայց նաեւ, երբ ԿՀՎ ղե­կա­վա­րին Պու­տի­նը չըն­դու­նեց, սա ար­դեն ակ­նարկ է, որ Մոսկ­վան, ան­կախ բա­նագ­նա­ցի մա­կար­դա­կից, առն­վազն այն չա­փով չի վստա­հում ԱՄՆ­–ից ե­կող նման ազ­դակ­նե­րին, որ նա­խա­գա­հի մա­կար­դա­կով ըն­դու­նի դրանք: Բայց, ի­հար­կե, ինչ­պես նաեւ Պես­կո­վը հաս­տա­տեց, այս թե­ման դուրս չէ Կ­րեմ­լի հսկո­ղութ­յու­նից:

Իր հեր­թին Թ­րամ­փը, դեռ հա­զիվ էր Ռատկ­լի­ֆը Մոսկվ­ա­յից վե­րա­դար­ձել, որ ակ­նար­կեց, թե որն էր ԿՀՎ տնօ­րե­նի Մոսկ­վա այ­ցի ի­մաս­տը: Ըն­դա­մե­նը այս­պես, թե` Վա­շինգ­տո­նը ԿՀՎ տնօ­րե­նի Ռու­սաս­տան այ­ցից ակն­կա­լում է, որ կա­րող է արդ­յու­նա­վետ լի­նել։ Ու նաեւ, թե` ԱՄՆ-ն շա­հագրգռ­ված է Ուկ­րաի­նա­յում պա­տե­րազ­մը հնա­րա­վո­րինս ա­րագ ա­վար­տե­լու հար­ցում: Բայց նաեւ ԱՄՆ նա­խա­գա­հը հեր­քեց լրատ­վա­մի­ջոց­նե­րի են­թադ­րութ­յուն­նե­րը, որ այ­ցը կապ­ված է Պու­տի­նի՝ ՆԱՏՕ-ի «վճռա­կա­նութ­յու­նը փոր­ձար­կե­լու» ռու­սա­կան մտադ­րութ­յան, Ի­րա­նի կամ Անգ­լիա­յի վրա Ռու­սաս­տա­նի հնա­րա­վոր հար­ձակ­ման հետ` «Վե­րը նշված­նե­րից ոչ մե­կը»:

­Գու­մա­րած սրան, Վա­շինգ­տոն վե­րա­դառ­նա­լուց ար­դեն ժա­մեր անց ԿՀՎ տնօ­րե­նը ներ­կա­յա­ցավ Ս­պի­տակ տուն, ըստ ա­մե­նայ­նի` այ­ցի հետ կապ­ված զե­կույց ներ­կա­յաց­նե­լու հա­մար: Ընդ ո­րում, ինչ­պես «Washington Post»-ն­ է հայտ­նում, Ռատկ­լի­ֆի հետ միա­սին նկատ­վել են նաեւ ԱՄՆ ռազ­մա­կան նա­խա­րար Փիթ Հեգ­սե­թը և ԱՄՆ զին­ված ու­ժե­րի շտաբ­նե­րի պե­տե­րի միաց­յալ կո­մի­տեի նա­խա­գահ, գե­նե­րալ Դեն Քեյ­նը: Այ­սինքն, ինչ­պես այ­ցը, այն­պես էլ, բնա­կան է, Ս­պի­տակ տա­նը ներ­կա­յաց­վող զե­կույցն առն­վազն ու­ներ ռազ­մա­կան ուղղ­վա­ծութ­յան խո­շոր բա­ղադ­րիչ:

ԻՆՉ ՀԱՍԿԱՑՐԵՑ ՄՈՍԿՎԱՆ ԱՐԵՎՄՈՒՏՔԻՆ

Այս­պի­սով, փոր­ձենք ամ­փո­փել տե­սա­նե­լի փաս­տե­րը: Ա­մե­նագլ­խա­վո­ր հե­տե­ւութ­յուն­նե­րից մե­կը` Ռատկ­լի­ֆը Մոսկ­վա էր ե­կել Թ­րա­մ­փի ու­ղիղ հանձ­նա­րա­րութ­յամբ: Ու թեեւ այդ այ­ցի թե­մա­տի­կա­յի մեջ փոքր–­փոքր ընդգրկ­ված էին բո­լոր հիմ­նա­կան ուղ­ղութ­յուն­նե­րը, սա­կայն ընդ­հան­րա­կան ի­մաս­տը պետք է կա­պել այն հա­րա­բե­րութ­յու­նն­երի հետ, ո­րոնք այ­սօր կան Մոսկ­վա­յի եւ Վա­շինգ­տո­նի մի­ջեւ: Ա­վե­լին, որ դրանց հիմ­քում, կրկնենք, կա խո­շոր ռազ­մա­կան բա­ղադ­րիչ: Ու սրա­նում, թե­րեւս, շատ մեծ տրա­մա­բա­նութ­յուն ի­րոք կա:

Ինչ­պես ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ ար­դեն ու­նե­ցել ենք (https://iravunk.com/?p=347468&l=am) ` Ռու­սաս­տանն ար­դեն գործ­նա­կա­նում պաշ­տո­նա­պես է ԱՄՆ­–ին մե­ղադ­րում  ոչ միայն Մոսկ­վա­յին Ալ­յաս­կա­յի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­ննե­րի հի­ման վրա կեղծ բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թա­ցի մեջ ներ­քա­շե­լու, այլ նաեւ, դրա հաշ­վին ուկ­րաի­նա­կան կող­մի օգ­տին գոր­ծե­լու մեջ: Դ­րա­նից ըն­դա­մե­նը «կես քայլ» է մին­չեւ պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յու­նը, թե` ԱՄՆ–ն ՌԴ­–ի հետ ու­ղիղ հա­կա­մար­տութ­յան մեջ է: Արդ­յուն­քում, բուն Ուկ­րաի­նա­յում էս­կա­լա­ցիան անց­նում հա­ջորդ փու­լ, ո­րը, ոչ մեկն ար­դեն չի բա­ցա­ռում, որ կա­րող է ընդ­հուպ մի­ջու­կա­յին բախ­ման տես­քով լի­նել:

Այ­սինքն, Մոսկ­վան գրե­թե պաշ­տո­նա­պես այն թեզն է ա­ռաջ տա­նում, որ գլո­բալ անվ­տան­գութ­յան, զսպման մե­խա­նիզմ­նե­րի բո­լոր սահ­ման­նե­րը հատ­ված են, եւ հա­ջորդ քա­յլով ա­մեն բան կա­րող է ան­դուն­դը գա­հա­վի­ժել: Ու սրան զու­գա­հեռ, քիչ չեն այն մե­սիջ­նե­րը, որ Մոսկ­վան պատ­րաստ է իր ուղ­ղութ­յամբ ա­ճող ճնշում­նե­րին ի պա­տաս­խան, կտրուկ ա­վե­լաց­նել էս­կա­լա­ցիա­յի մա­կար­դա­կը: Օ­րի­նակ, նա­խօ­րեին Daily mail news-ն­ ա­հա­զան­գում էր` վար­չա­պետ Էն­դի Բըրն­հե­մին հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յութ­յուն­նե­րը զգու­շաց­րել են, որ Բ­րի­տա­նիան բախ­վել է «Ռու­սաս­տա­նի կող­մից մո­տե­ցող հար­ձա­կում­նե­րի վտան­գին»: Այ­սինքն, ե­թե ոչ բա­ցա­հայտ, ա­պա գո­նե Ուկ­րաի­նա­յի հա­մար աշ­խա­տող բրի­տա­նա­կան ռազ­մա­կան գոր­ծա­րան­նե­րը կա­րող են բախ­վել կոնկ­րետ հար­ված­նե­րի ա­սենք «պա­տա­հա­կան պայթ­յուն­նե­րի» տես­քով: Ընդ ո­րում, նման օ­րի­նակ­ներ Եվ­րո­պա­յում ար­դեն ար­ձա­նագր­վել են:

­Կամ էլ, ինչ­պես զու­գա­հե­ռա­բար Bloomberg-ն­ է պնդում, Մոսկ­վան պատ­րաստ­վում է նաեւ գեր­շի­կաց­ման գնալ ուկ­րաի­նա­կան ուղ­ղութ­յամբ` բա­նակ­ցութ­յուն­նե­րում փա­կու­ղու պայ­ման­նե­րում: Այն է` կլի­նեն մաս­նա­վո­րա­պես Կի­ևին հասց­վող հրթի­ռա­յին հար­ձա­կում­նե­րի կտրուկ ա­վե­լա­ցում, այդ թվում` քա­ղա­քի կենտ­րո­նում գտնվող թի­րախ­նե­րին:

­Սա­կայն լրատ­վա­կան աղբ­յուր­նե­րից զատ, նաեւ Մոսկ­վա­յից են գա­լիս միան­շա­նակ մե­սիջ­ներ: Օ­րի­նակ, շատ կա­րե­ւոր դե­տալ դար­ձավ ՌԴ նա­խա­գա­հի այ­ցը Խա­ղա­ղօվ­կիա­նոս­յան նա­վա­տորմ, ո­րի շրջա­նակ­նե­րում ցու­ցադ­րա­կան ակ­նարկ ե­ղավ, որ ռու­սա­կան ռազ­մա­ծո­վա­յին ու­ժե­րը կա­րող են կա­լա­նա­վո­րել ա­րեւմտ­յան երկր­նե­րի հա­մար գոր­ծող ցան­կա­ցած նավ եւ աշ­խար­հի ցան­կա­ցած կե­տում: Այ­սինքն, ե­թե ա­րեւմտ­յան երկր­նե­րը կա­լա­նա­վո­րում են ռու­սա­կան ա­ռեւտ­րա­յին նա­վե­րը, ա­պա կա­րող է լի­նել շատ լուրջ պա­տաս­խան: Ընդ ո­րում, Պու­տի­նի այդ այ­ցին զու­գա­հեռ սպա­ռա­զի­նութ­յան ան­ցավ «Խա­բա­րովսկ» մի­ջու­կա­յին սու­զա­նա­վը: Այն ռու­սա­կան 4-րդ սերն­դի հա­տուկ նշա­նա­կութ­յան մի­ջու­կա­յին սու­զա­նավ է, երկ­րոր­դը «Բել­գո­րոդ» սու­զա­նա­վից հե­տո, ո­րը նա­խա­տես­ված է «Պո­սեյ­դոն»՝ ինք­նա­վար ստորջր­յա ա­նօ­դա­չու­ներ կրե­լու հա­մար: Հի­շեց­նենք, խոս­քը մի­ջու­կա­յին լիցք կրե­լու ու­նակ եւ ե­ղած գնա­հա­տում­նե­րով` տասն­յակ մե­գա­տոներ հզո­րութ­յուն ու­նե­ցող լից­քի մա­սին է, այ­սինքն, ան­գամ, մեկ «Պո­սեյդո­նը» իր գրե­թե ան­սահ­մա­նա­փակ հե­ռա­հա­րութ­յամբ ի զո­րու է Բ­րի­տա­նիա­յի առն­վազն կե­սը ծած­կել ռա­դիոակ­տիվ ցու­նա­միով:

­Կարճ ա­սած, երբ Ի­լոն Մաս­կի ար­բան­յա­կա­յին հա­մա­կար­գի եւ ա­մե­րիկ­յան հե­տա­խու­զա­կան տվյալ­նե­րի օգ­տա­գործ­մամբ ԱՄՆ–ն, Բ­րի­տա­նիան եւ այ­լք ուկ­րաի­նա­ցի­նե­րի ձեռ­քով հար­վա­ծում են Ռու­սաս­տա­նի տա­րած­քին, ա­ռանց ան­գամ թաքց­նե­լու հայ­տա­րա­րում են Ռու­սաս­տա­նում պե­տա­կան հե­ղաշր­ջում ծրագ­րե­լու մա­սին եւ այդ­պես շա­րու­նակ, ա­պա դա մեկ բան է նշա­նա­կում` դեռ ան­ցած դա­րի 40–50–ա­կան­նե­րից սահ­ման­ված հա­մաշ­խար­հա­յին անվ­տան­գութ­յան «կար­միր գծե­րը» այ­լեւս պար­զա­պես չկան: Եվ այդ պա­րա­գա­յում ինչ­պես «պո­սեյ­դոն»–նե­րի, այն­պես էլ` մի­ջու­կա­յին լիցք կրե­լու ու­նակ այլ մի­ջոց­նե­րի ար­ձա­կու­մը սկսում է լիո­վին հա­մա­պա­տաս­խա­նել Ռու­սաս­տա­նի անվ­տան­գութ­յան եւ մի­ջու­կա­յին դոկտ­րին­նե­րին: Ա­հա, հենց սա է այն գլխա­վոր մե­սի­ջը, ո­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս Մոսկ­վան գրե­թե ցու­ցադ­րա­բար հղեց Վա­շինգ­տո­նին` ըստ էութ­յան ակ­նար­կե­լով, որ մնա­ցածն իր ո­րո­շե­լիքն է` էլ ա­վե­լի ա­ռաջ գնում են, թե` ոչ: Ա­սենք, Եվ­րո­պան եւս նման մե­սիջ­ներ ստա­ցավ, եւ փաս­տը, որ հինգ տար­վա ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ Ռու­սաս­տան ե­կավ Վա­տի­կա­նի քար­տու­ղա­րը՝ «պա­տե­րազ­մի ա­վար­տը քննար­կե­լու հա­մար», հու­շեց, որ եվ­րո­պա­ցի­նե­րը եւս սկսել են ի­րա­վի­ճա­կի լրջութ­յու­նը գնա­հա­տել: Չ­նա­յած, դժվար է չգնա­հա­տե­լը ՌԴ արտ­գործ­նա­խա­րա­րութ­յան խոս­նակ Մա­րիա Զա­խա­րո­վա­յի ե­րեկ­վա հայ­տա­րա­րութ­յու­նից հե­տո, թե` «Ռու­սաս­տա­նը, ի պա­տաս­խա­ն բրի­տա­նա­կան զեն­քի օգ­տա­գործ­մամբ ուկ­րաի­նա­կան հար­ված­նե­րին, կա­րող է հար­վա­ծել Ուկ­րաի­նա­յում եւ դ­րա սահ­ման­նե­րից դուրս գտնվող ցան­կա­ցած բրի­տա­նա­կան ռազ­մա­կան օբ­յեկ­տի»։

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ 

Ա­հա, այս ընդ­հան­րա­կան ի­մաս­տը հու­շում է, որ ԿՀՎ­ ղե­կա­վա­րի այցն ի­րա­կա­նում կապ­ված լի­նե­լով բո­լոր սուր թե­մա­նե­րի հետ, ի­րա­կա­նում իր հիմ­քում ու­ներ մեկ հիմ­նա­կան ի­մաստ` ԱՄՆ–ն պատ­րա՞ստ է գնալ հե­տա­գա էս­կա­լա­ցիա­յի` հաշ­վի առ­նե­լով բո­լոր ռիս­կե­րը: Թե՞ պետք է մտա­ծել հիմ­նա­կան «կար­միր գծե­րը» վե­րա­բեռ­նե­լու մա­սին: Իսկ այդ վե­րա­բեռ­նում աս­վա­ծը են­թադ­րում է, որ պետք է փոր­ձել լե­զու գտնել բո­լոր սուր հար­ցե­րով` Ուկ­րաի­նա, ԱՊՀ տի­րույթ, չգի­տես ուր հա­սած հա­կա­ռու­սա­կան պատ­ժա­մի­ջոց­ներ եւ այդ­պես շա­րու­նակ:

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71323 

­Կարճ ա­սած, ԿՀՎ տնօ­րե­նի այ­ցը, այս­պես ա­սած, ԱՄՆ­–ի պա­տաս­խա­նը Մոսկ­վա­յին փո­խան­ցե­լու եւ ներ­կա վի­ճա­կից ել­քե­րի ո­րոն­ման ի­մաստ ու­ներ: Գտն­վե՞լ են այդ ել­քե­րը. Թ­րամ­փի փոքր լա­վա­տե­սութ­յու­նը այս հար­ցում կա­րե­ւոր ազ­դակ էր:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ