Զելենսկու թիմը այլևս չի թաքցնում, որ չեն ցանկանում պատերազմը դադարեցնել Տնտղել թիմը. Ինչ է հանձնարարել Սամվել Կարապետյանը եղբոր տղային Կիևի տականքները պարբերաբար թքում են ԱՄՆ նախագահի դեմքին. Մեդվեդև Նվաստացման մաստեր կլասներ. Ինչ է սպասվում առաջիկա ԱԺ նիստերին Եթե Պուտինը, Թրամփը եւ Սին համագործակցեն, դա հիմնարար կերպով կփոխի աշխարհաքաղաքականության բնույթը Չուլ սարքեցինք ընդդդիմությանը. ՏԻՄ ընտրությունների հակառակ երեսը ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները՝ ըստ ՏԿԵ նախարարի Ադրբեջանում տեղի ունեցած վերջին անկարգությունները սրել են Բաքվի և Անկարայի հարաբերություններում առկա լարվածությունը Փորձեք այդ ժամանակը հաշվել սպասող մոր սրտով. Հիկտեմբերի 27-ի ողբերգության նախօրեին հրատապ հայտարարությամբ է հանդես եկել հայտնի փաստաբանը Արաքս համայնքում հաղթեց ՔՊ-ն

Վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարության ժամկետները Հայաստանում

Եղանակ

Ագրոկլիմայական ռիսկերի գնահատման և գյուղատնտեսական աշխատանքների պլանավորման նպատակով իրականացվել է վաղ աշնանային և ուշ գարնանային ցրտահարությունների ժամկետների վերլուծություններ և քարտեզագրում՝ օգտագործելով օդերևութաբանական կայաննների բազմամյա տվյալները և աշխարհատեղեկատվական համակարգի (ԱՏՀ) գործիքները։

Տարանջատվել են ցրտահարության ռիսկային գոտիներն ու ժամանակահատվածները Արարատյան դաշտավայրում ուշ գարնանային ցրտահարությունների ռիսկային ժամանակաշրջանը ավարտվում է համեմատաբար վաղ՝ ապրիլի 2–ից 15-ը ընկած ժամանակահատվածում։

Այնուամենայնիվ, վաղ գարնանային վեգետացիայի պատճառով այս գոտին հատկապես զգայուն է նույնիսկ կարճատև ցրտահարությունների նկատմամբ։ Վաղ աշնանային ցրտահարությունները այստեղ հազվադեպ են և սովորաբար դիտվում են հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը կամ ավելի ուշ։

Նախալեռնային գոտիներում ուշ գարնանային ցրտահարությունների ժամկետները տեղափոխվում են ապրիլի 27-ից մայիսի 7-ը, իսկ վաղ աշնանային ցրտահարությունները սովորաբար դիտվում են հոկտեմբերի 4–ից 22-ն ընկած ժամանակահատվածում։

Լեռնային և բարձր լեռնային գոտիներում ուշ գարնանային ցրտահարություններ կարող են դիտվել ընդհուպ մինչև հունիսի 1-ը, իսկ առավել բարձրադիր հատվածներում՝ հունիսի 1-ից հետո։ Վաղ աշնանային ցրտահարություններն այստեղ կարող են սկսվել արդեն սեպտեմբերի 15–26-ը ընկած ժամանակահատվածում։

Հայաստանում ցրտահարության ժամկետների քարտեզագրումը իրականացվել է ԱՏՀ մոդելավորման գործիքների միջոցով։

Մոդելավորումն իրականացվել է օդերևութաբանական կայանների տվյալների և Հայաստանի Հանրապետության բարձրության թվային մոդելի (#DEM) հիման վրա՝ կիրառելով աշխարհագրորեն կշռված ռեգրեսիայի (#GWR) և ռեգրեսիոն հավասարման ստացման (#OLS) ալգորիթմները։

Մոդելը հաշվի է առնում տեղանքի բարդ ռելիեֆի և բարձրության ազդեցությունը՝ հնարավորություն տալով տարանջատել ցրտահարության ռիսկային գոտիներն ու դրանց բնորոշ ժամանակահատվածները։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ