Ադրբեջանի ԱԳՆ-ն 31 Թուրքիայի քաղաքացիների հայտարարել է «անցանկալի անձ» Փոքրիկ ֆաշիստի՞, թե՞ դատախազի ֆունկցիաներ է ստանձնել․ ԶԱՐՄԱՆՔ Էդքան փողով, որն երևում է կադրում, երևի Ստեփանավանում էդպիսի շտաբի շենք կառնես, ոչ թե շտաբի համար ինչ-որ բաներ Հայտնի է Դավիթ Մուրադյանի հոգեհանգստի վայրն ու օրը «Երկիր ծիրանի»-ն եւս Կարապետյանից համախմբման առաջարկ չի ստացել Իրանը՝ վերջնական կոմպրոմիսի կամ մեծ պատերազմի արանքում Նոր «Պոտսդամի կոնֆերանսը» սկսում է ուրվագծվել «Թելեգրամ»-յան հարթակում իմ անունով և նկարով բացվել է կեղծ օգտահաշիվ. Անահիտ Ավանեսյան «Գլոբալ» ճառերի ետեւում՝ տեղական էկոաղետ․ COP 17-ի կանաչ կեղծապատկերը Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ

Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը

Կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը:

«Նա իր ողջ կյանքը նվիրեց արվեստին։ Նրա անցած ճանապարհը, ստեղծագործական ժառանգությունն ու իր սաներին փոխանցած արժեքները դեռ երկար տարիներ կշարունակեն ապրել՝ ապրեցնելով նաև մեծ Վարպետին։

Հրաչյա Գասպարյանի վաստակն ու հիշատակը հավերժ կմնան նրա գործընկերների, սաների, արվեստասերների և բոլոր նրան ճանաչողների սրտերում։

«Թատրոնը կենդանի օրգանիզմ է, որը պետք է սնել, այն չի կարելի անտարբերության մատնել, արտադրամասի վերածել: Արվեստն առանձնահատուկ երևույթ է, և նրանում գտնվող մարդն ինքնին յուրահատուկ է: Երբ թատրոնում վերանում է փորձարկումը, այն մեռնում է»,- ասում էր Հրաչյա Գասպարյանը։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հրաչյա Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին:

Հանգչեք խաղաղությամբ, սիրելի՛ Վարպետ, սիրելի՛ Հրաչյա Վահագնիչ»,- հայտնել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտից։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ