Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times Կիևի էներգետիկ օբյեկտների վրա հզոր հարձակում է իրականացվել

«Հրապարակ»․ Վարչապետի աղջիկների մանիկյուրն էլ է բյուջեի հաշվին

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «2026 թվականի պետական բյուջեով «Կառավարական առանձնատների տնտեսություն» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը կազմում է ուղիղ 621 մլն 340 հազար 100 դրամ։ 2023-ին շուրջ 542 միլիոն էր կազմում, 24-ին՝ արդեն 603 մլն, այս տարի՝ 2025-ի համեմատ 18 միլիոնով ավելի, այսինքն` անշեղորեն աճում է:

Ենթադրվում է, որ այս միջոցները պետք է ծախսվեն բացառապես բարձրաստիճան պաշտոնատար անձանց (վարչապետ, նախագահ եւ այլք) հատկացված պետական առանձնատների եւ տարածքների պահպանման, կոմունալ ծախսերի, անվտանգության եւ տեխնիկական սպասարկման համար։ Բայց պարզվում է՝ հոգում են բոլոր ծախսերը` սկսած սննդից, զուգարանի թղթից ու կենցաղային այլ կարիքներից: Օրինակ, մենք պատահաբար տեղեկացանք, որ այս հիմնարկը հոգում է անգամ վարչապետի աղջիկների մատնահարդարման ծախսերը: «Գնում են՝ մանիկյուր-պեդիկյուր են անում, հետո «Կառավարական ամառանոց» ՊՈԱԿ-ից գումարը փոխանցում ենք սալոնին»,- հայտնեց մեր աղբյուրը:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել վարչապետի աշխատակազմից, քանի որ ՊՈԱԿ-ի հեռախոսահամարները հասանելի չեն հանրությանը: Պարզաբանումներ ստանալու հույսով կապվեցինք վարչապետի նորանշանակ խոսնակ Մելանյա Հարությունյանի հետ, որը գրավոր հարցում ուզեց, ուղարկեցինք եւ արդեն մոտ 15 օր է՝ սպասում ենք պատասխանին: Խորհրդավոր լռությունից կարող ենք ենթադրել` չեն ցանկացել հաստատել, բայց նաեւ չեն կարողացել հերքել, ուստի նախընտրել են ոչինչ չասելը:

Այնպես որ, հանրային միջոցների թալանից առավոտից երեկո խոսող վարչապետը եւ նրա ընտանիքի անդամները, պարզվում է, անգամ իրենց ամենատարրական կարիքները պետբյուջեի հաշվին են լուծում: Հարց է ծագում` ուրեմն ինչո՞ւ է պետությունը միլիոնների հասնող աշխատավարձ վճարում նրան:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71270 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ