Հոկտեմբերի 19. Աստծո խոսք Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times

«Եհովայի վկաներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակը բացահայտում է մարզահամերգայինում տեղի ունեցած համաժողովների նպատակը

Թեմա

«Եհովայի վկաներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակ հանրային տեղեկատվության բաժնից անդրադառնալով Եհովայի վկաների համաժողովներին, որը համընկել է այն ժամանակահատվածի հետ, երբ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի շուրջ ստեղծված իրավիճակը մանրամասնում են.

- Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող միջոցառումները Եհովայի վկաների ամենամյա տարածաշրջանային համաժողովներն են, որոնք կազմակերպվում են ամեն տարի ամռանը և պլանավորվում են երկար ժամանակ առաջ։ Եհովայի վկաներն արդեն ավելի քան 130 տարի նման համաժողովներ են կազմակերպում աշխարհի տարբեր երկրներում։ Դրանք անցկացվում են նաև Հայաստանում։

Համաժողովներին մասնակցում են Հայաստանից և տարբեր երկրներից ժամանած Եհովայի վկաներ։ Համաժողովների ծրագրերը բացառապես հոգևոր և կրթական բնույթ ունեն։ Ելույթների, հարցազրույցների և տեսանյութերի միջոցով մասնակիցները սովորում են Աստվածաշնչի սկզբունքները կիրառել առօրյա կյանքում, ինչը նպաստում է ընտանեկան արժեքների ամրապնդմանը, օրինապահ վարքի և բոլոր մարդկանց նկատմամբ հարգանքի դրսևորմանը։

Ավելին, Եհովայի վկաները համաշխարհային մակարդակով հայտնի են քաղաքական և միջկրոնական հարցերում չեզոքություն պահպանելու իրենց դիրքորոշմամբ։ Ուստի վերոնշյալ համաժողովների անցկացումը որևէ առնչություն չունի Հայաստանում ընթացող հասարակական կամ կրոնական զարգացումների ու դրանց շուրջ ծավալվող քննարկումների հետ և որևէ կերպ պայմանավորված չէ դրանցով: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ