Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times Կիևի էներգետիկ օբյեկտների վրա հզոր հարձակում է իրականացվել

«Հրապարակ»․ Քոչարյանին անգամ հիվանդանոցի հարցոով չեն ընդառաջել

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Հակակոռուպցիոն կոմիտեում հարցաքննության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը վատացել էր, ինչից հետո նրան տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մեր տեղեկություններով, Քոչարյանը ցանկացել է տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նրան 10 օր առաջ վիրահատել էին` սիրտն էին ստենտավորել։ Սակայն նախաքննական մարմինը չի բավարարել նրա ցանկությունը, եւ որոշել են, որ պետք է տեղափոխեն առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Մեզ ասացին՝ պատճառն այն է, որ այս ԲԿ-ն ավելի մոտ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեին։ Բայց ողջամիտն ու հումանիստականը կլիներ այն, որ տեղափոխվեր այն բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել էին, որպեսզի նրան բուժող բժիշկը, որը տիրապետում է նրա առողջական վիճակի մանրամասներին, բուժօգնություն ցույց տար։ Չենք զարմանա, եթե պարզվի, որ այդ հարցն էլ է անձամբ Նիկոլ Փաշինյանը որոշել:
Մեր տեղեկություններով, Քոչարյանին վիրահատած բժշկին երեկ, այնուամենայնիվ, հրավիրել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ նա զննել է Քոչարյանին եւ խորհրդատվություն անցկացրել։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71261 
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ