ԵՊՀ-ն՝ գիտությունից դեպի քարոզչությո՞ւն Մխիթարյանի մկրատաձև հարվածն ու թիմակցի արձագանքը. «Ինտերի» տեսանյութը ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Հոկտեմբերի 12-ը հենց այդ օրն է ԶԳՈՆ ԵՂԵՔ. Փոխվում են կարմայի կանոնները Աղոթք, պատերազմի հիշողություններ եւ անսպասելի «Շպրոտ» ՀՐԱՏԱՊ. Գեղարքունիքում. Սևանում բնակիչները խմելու ջրի խողովակից դուրս են բերել սատկած մուկ Ինչո՞ւ է մահից առաջ ամբողջ կյանքն անցնում աչքի առջևով Տուսկը հայտարարեց, որ իր և պաշտպանության նախարարի վրա հարձակվել սպառնացող տղամարդը ձերբակալվել է ԱՀԿ-ն Ռուսաստանում ժանտախտի կամ այլ վտանգավոր վարակի բռնկման որևէ ապացույց չի հայտնաբերե Նման է, որ ֆրանսիացի ցուցարարները չափազանց մարտական են տրամադրված (Տեսանյութ)

«Մեծ հավատաքննիչի» կերպարով հանդես գալը ոչ թե ուժի, այլ խորքային տագնապի դրսեվորում է․ Հայր Վաչե

Թեմա

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա գործող ղեկավարը, մի կողմ թողնելով մեր երկրի առջեւ ծառացած օրհասական մարտահրավերներն ու խնդիրները (որոնց մեծ մասի հեղինակը հենց ինքն է), արդեն տեւական ժամանակ ցանկություն է հայտնում զբաղվել Հայոց եկեղեցու ներսում տեղ գտած ոչ գոյաբանական խնդիրներով։ Անդրադառնալով վերոնշյալին՝ Հառիճավանքի վանահայր եւ Թրբանճյանի ընծայարանի տեսուչ Հոգեշնորհ ՏԵՐ ՎԱՉԵ աբեղա ՄԿՐՏՉՅԱՆՆ ասում է, որ սա հիշեցնում է մի մարդու, որը ամենուր փնտրում է իր կարողություններին համապատասխան մի ոլորտ՝ հույս ունենալով հաջողել, բայց, ավաղ, ամենուր նույն արդյունքն է արձանագրում՝ ձախողում եւ ավերում։ 

— Այժմ հերթը հասել է Հայոց եկեղեցուն։ Այժմ նա հանդես է գալիս որպես յուրօրինակ «մեծ հավատաքննիչ», ով որոշում է եկեղեցական անդաստանում ծառայող հոգեւորականների արժանավորությունը, նա է սահմանում քահանաների ճշմարիտ կոչումն ու առաքելությունը, այսինչ կամ այնինչ հոգեւորականին մեղադրելու եւ անգամ կարգազանցության մեջ դատապարտելու իրավասությունը։ 

«Մեծ հավատաքննիչի» կերպարով հանդես գալը ոչ թե ուժի, այլ խորքային տագնապի եւ քաղաքական անկարողության դրսեւորում է՝ սեփական ձախողումները հանրային ուշադրությունից շեղելու համար: Պատմական փորձը մեկ անգամ չէ, որ փաստել է՝ Եկեղեցու ներսում առկա խնդիրները լուծվում են միայն ու հենց եկեղեցու կանոնական ու հոգեփրկչական ընկալումների ճանապարհով, այլ ոչ թե «Մեծ հավատաքննիչի» դեր ստանձնած աշխարհիկ իշխանության միջամտությամբ, նրա ապօրինի կարգադրություններով կամ քաղաքական բեմերից հնչեցվող մերկապարանոց դատավճիռներով։ 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ