Զելենսկու հիմնական խնդիրն կանխել Վաշինգտոնի և Մոսկվայի համաձայնության՝ Կիեւին շրջանցելով ՌԴ զորքերն ամբողջությամբ գրավել են Դոբրոպոլեն Ինձ շատ են ցավացրել․ Շպռոտն անկեղծացավ Խարկովն այս պահին խոշոր հարձակման տակ է Այս ի՞նչ «ճանճ է կծել» Փաշինյանին ու Ալիեվին Իրանում ռուսական ռազմաբազաներ կհայտնվե՞ն  Լաչակս գլխիդ․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Անհավատալի է, որ ՀՀ ոչ միայն իշխանությունները, այլ նաև բնակչության մի զգալի մասն է անտարբեր մեր խնդիրների հանդեպ Նարիմանյանը պատրաստ է պատմել ողջ իրականությունը, որից հետո Խորխոռունու գործը նոր ընթացք կստանա Մամուլի ուժը բարձրախոսների քանակը չէ, այլ իշխանավորին անհարմար, երբեմն ցնցող հարց տալու, անարդարությունը բացահայտելու և սեփական սխալն ընդունելու համարձակությունը

Կինոպրեմիերա, նոր միջազգային ֆիլմ և սցենարագրության վարպետության դաս․ Նորա Արմանին Հայաստանում է

Մշակութային

Միջազգային մրցանակների արժանացած դերասանուհի, պրոդյուսեր, կինոռեժիսոր, սցենարիստ եւ մենթոր ՆՈՐԱ ԱՐՄԱՆԻՆ այս օրերին Հայաստանում է։ Նրա այցը հագեցած է ստեղծագործական ծրագրերով՝ ներառելով ինչպես կինոյի ոլորտին առնչվող նոր նախագծեր, այնպես էլ աշխատանք սցենարիստների հետ։

Սեպտեմբերի 3-ին տեղի կունենա Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմի՝ «Մի գդալ սեր»-ի հանդիսավոր պրեմիերան։ Ֆիլմում Նորա Արմանին մարմնավորում է Դեյզիի դերը եւ անձամբ կմասնակցի ֆիլմի կարմիր գորգի միջոցառմանը։ Միաժամանակ ավարտվել է Կալիֆոռնիայում նկարահանված Փիթըր Թաքլայի նոր կատակերգական ֆիլմը՝ «My Big Falafel Egyptian Wedding», որտեղ Նորա Արմանին խաղում է գլխավոր դերերից մեկը։ Ֆիլմը գունեղ և հումորային պատմություն է, որը միավորում է տարբեր մշակույթներ, ընտանեկան հարաբերություններ եւ զվարճալի իրավիճակներ։

Հայաստանում գտնվելու ընթացքում՝ սեպտեմբերի 5-7-ը, Նորա Արմանին Կինոյի տանը կանցկացնի նաեւ եռօրյա սցենարագրության վարպետության դաս։ Դասընթացի ընթացքում մասնակիցները կաշխատեն պատմության կառուցվածքի, կերպարների ու սյուժեի զարգացման, ինչպես նաև լոգլայնի և սինոփսիսի մշակման վրա։ Այնուհետեւ՝ սեպտեմբերի 9–12-ը, Թումո Դիլիջանի 11+1 ստեղծագործական միջավայրում կանցկացվի քառօրյա սցենարական ռիթրիթ։ Մասնակիցները հնարավորություն կունենան կենտրոնանալ իրենց նախագծերի վրա, զարգացնել դրանք և ստանալ անհատական մասնագիտական մենթորություն։

Հիշեցնենք, որ Նորա Արմանին Եվրոպական կինոակադեմիայի անդամ է եւ Նյու Յորքի Socially Relevant Film Festival-ի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։ Նա արժանացել է բազմաթիվ մասնագիտական մրցանակների, այդ թվում՝ Հայաստանի կինոգործիչների միության պրոֆեսիոնալ գիլդիաների հատուկ դերասանական մրցանակին եւ վերջերս՝ «Արտավազդ» մրցանակին։

«Ես չեմ սովորեցնում մարդկանց, թե ինչպես գրեն սցենար։ Ես օգնում եմ նրանց գտնել այն պատմությունը, որը միայն իրենք կարող են պատմել», - ասում է Նորա Արմանին։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ