Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին

Հորմուզի նեղուցի կառավարման շուրջ Օմանի հետ բանակցությունները կտևեն 60 օր. Իրանի ԱԳՆ

Միջազգային

Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման համակարգի շուրջ կոնկրետ պայմանավորվածությունները կլինեն Իրանի և Օմանի միջև բանակցությունների թեման, որոնք կտևեն մինչև երկու ամիս: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին։

«Մենք 30-60 օր տևողությամբ բանակցություններ կվարենք Հորմուզի նեղուցի կառավարման համար ապագա պայմանավորվածությունների վերաբերյալ», -նշել է փոխնախարարը: Այդ նույն ժամանակաշրջանում, հավելել է նա, կողմերը «պետք է համաձայնեցնեն Հորմուզի նեղուցով անցման նոր մշտական ​​երթուղին»։

Ինչպես նշել է Ղարիբաբադին, «ըստ երկկողմ համաձայնագրի, Պարսից ծոց մուտքը կիրականացվի իրանական ջրերով, իսկ ելքը՝ Օմանի տարածքային ջրերով. երկու երթուղիներով նավերը կանցնեն Իրանի տարածքային ջրերով»։ Համաձայնեցված տարանցիկ երթուղին, հավելել է փոխնախարարը, յոթ մղոն լայնություն ունի: «ԱՄՆ-ն և մյուս երկրները պետք է իմանան, որ Հորմուզի նեղուցը չի բացվի առանց Իրանի հետ պայմանավորվածության», -նշել է նա։

Իրանցի դիվանագետը հաստատել է, որ«Հորմուզի նեղուցը փակ է, և Իրանը լիակատար վերահսկողություն ունի դրա նկատմամբ: Նավերի անցման մասին հայտարարություններն անհիմն են»։ Նա նաև հերքել է նեղուցն ականազերծելու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը։ «Այս հայտարարությունները պարզապես դատարկ խոսքեր են», – եզրափակել է Ղարիբաբադին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ