Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին

Գնում են Եվրամիություն, որ Երեւանի քաղաքապետարանը վերածեն նուդիստական ժամանցի կենտրոնի՞

Վերլուծություն

Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության 2026-2031 թթ.-երի ծրագիրը՝ նշել է, որ Հայաստանը մտադիր է մոտ ժամանակներս սկսել ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու գործընթաց։ Եվրահանձնաժողովի գերմանացի խոսնակ Մարկուս Լամերտն էլ շտապել է ողջունել, թե՝ «Հայաստանն ավելի մոտ է ԵՄ-ին, քան երբեւէ»: Իսկ թե ինչ է կատարվում Եվրամիությունում, որ Հայաստանն էլ ձգտում է անդամակցել, պատկերացնելու համար բավական է մեկ օրինակ բերել հենց Մարկուս Լամերտի հայրենիքից՝ Գերմանիայից։

Գերմանիայի Մանհայմ քաղաքի ավագանու անդամ ՅՈՒԼԻԵՆ ՖԵՐԱՏԸ օրերս սկանդալային նախաձեռնությամբ է հանդես եկել։ Նա ցանկանում է քաղաքի քաղաքապետարանում սվինգերների երեկո կազմակերպել՝ այն ներկայացնելով որպես իր քաղաքական ու տնտեսական գաղափարի մաս։

35-ամյա Ֆերատը հայտարարել է, որ միջոցառումը կարող է անցկացվել հենց քաղաքապետարանում, իսկ դրա կարգախոսն է՝ «Մանհայմը՝ նուդիստական սվինգերների դրախտ»։ Նրա խոսքով՝ շուրջ 50 մարդ արդեն հետաքրքրված է միջոցառմամբ։

Քաղաքական գործիչը պնդում է, որ նման միջոցառումը կարող է օգնել կոտրել սվինգերների եւ նուդիստական կենսակերպի շուրջ հասարակական տաբուները, ինչպես նաեւ տնտեսական օգուտ բերել քաղաքին։ Նա Մանհայմը ցանկանում է նմանեցնել Ֆրանսիայի հայտնի Կապ դ'Ագդ նուդիստական հանգստավայրին։ Ավելին՝ Ֆերատը գլխանց հայտարարել է, որ եթե քաղաքապետարանը արգելի միջոցառումը, պատրաստվում է իրավական ճանապարհով վիճարկել որոշումը, իսկ անհրաժեշտության դեպքում երեկոն կազմակերպել մասնավոր տարածքում։

Հետաքրքիր է, որ սա Ֆերատի առաջին նման նախաձեռնությունը չէ։ Դեռ 2025 թվականին նա քաղաքային պաշտոնական թերթում հրապարակել էր «քաղաքական կրթական ուղեւորության» հրավեր՝ դեպի Ֆրանսիայի Կապ դ'Ագդ նուդիստական հանգստավայր։ Այդ ժամանակ էլ նախաձեռնությունը մեծ արձագանք էր ստացել Գերմանիայում։ Իսկ ահա հիմա գերմանական մամուլում քննարկվում է մեկ այլ հարց՝ արդյոք քաղաքական ազատությունների սահմանը կարող է հասնել մինչեւ քաղաքապետարանի պատերի ներսում նման միջոցառման անցկացում։ Մանհայմի իշխանություններն առայժմ պատասխանը տվել են բավական հստակ՝ նախ պետք է ներկայացվի պաշտոնական եւ մանրամասն ծրագիր, իսկ դրա թույլատրելիությունն ու իրագործելիությունը դեռ քննարկման թեմա է։ Իսկ գուցե հենց նման խայտառակ գաղափարներո՞վ է ոգեւորվել հայաստանյան իշխանությունն՝ ամառվա այս տապին առաջ բրդելով եվրաինտեգրման թեման։ Տեղին է հիշել ԱԺ լուսահոգի նախագահ Գալուստ Սահակյանի թեւավոր խոսքերից մեկը. «Մենք տեսել ենք Ձեր մերկությունը, բայց չենք գայթակղվել».

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ