ՉԹՕ-ների մասին նոր փաստաթղթերը մանրամասն նկարագրում են «այլ աշխարհի դարպասի» տեսարաններ Իրանը վերսկսել է բալիստիկ հրթիռների արտադրությունը ստորգետնյա օբյեկտներում ԵՄ-ն ձգտում է մասնակցել ուկրաինական բանակցություններին՝ ԱՄՆ-ի վրա ազդելու համար Գրեթե ողջ Եվրոպայոով մեկ տարածված բողոքի ցույցերը սկսում են ներքին բախումների նմանվել Թրամփի նկատմբ նոր մահափո՞րձ Երևան–Աշտարակ ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժած 5 երեխաներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, երկուսինը` միջին ծանրության. ԱՆ Թրամփը պատրաստվում է նոր զիջումներ անել Մոսկվային Մասկը մեղադրեց Ուկրաինային Starlink-ի կանոնները խախտելու մեջ Թել Ավիվում տեղի ունեցան մասշտաբային բողոքի ցույցեր Նեթանյահուի դեմ Հայաստանի 21 համայնքներում մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները

Պատերազմի շարունակական սպառնալիքը փաստում է՝ խաղաղություն չկա․ Տաթևիկ Հայրապետյան

Խաղաղությունը շատ կարևոր, շատ թանկ ու երանելի երևույթ է։ Պատերազմների մեջ թաղված այս խելահեղ աշխարհում չի կարելի չհասկանալ խաղաղության արժեքը, գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Այդուհանդերձ, «խաղաղություն» բառը ու դրա իմաստը խեղված են մերօրյա իրականության մեջ։ Մեզ հասած «խաղաղության» մեջ պարբերաբար կրկնվում է պատերազմի սպառնալիքը․ այ, որ Արցախ բառն ասեք, պատերազմ կլինի, այ, որ էթնիկ զտումից խոսեք, պատերազմ կլինի, այ, որ Տիգրանաշենը չհանձնենք, պատերազմ կլինի, այ, որ Ալիևի ուզած Սահմանադրությանը ոչ ասեք, պատերազմ կլինի և այսպես շարունակ։ Պատերազմի շարունակական սպառնալիքը փաստում է՝ խաղաղություն չկա, կա որոշում ընդունել Ադրբեջանի թելադրած պայմանները և Հայաստանը դարձնել ադրբեջանական մոդելի պետություն, որտեղ եկեղեցին, բանակը, մշակույթը, ազգային ինքնությունը, անկախության հռչակագիրը, սփյուռքը, պատմական հիշողությունը թիրախավորված են, իսկ առհասարակ հայ լինելը խնդրահարույց է։ Եթե սա ոմանց չափազանցություն է թվում, ուրեմն իրենք դեռ վարդագույն ակնոցներով են նայում մեզ հետ տեղի ունեցողին։

Երկրի ներսում «կզցնելով» (կներեք տգեղ տերմինը կիրառելու համար) սպառնացող Ալիևի կամակատարը միակ ու գլխավոր կզածն է Բաքվի բռնապետի առաջ։ Նա կզել է, քանի որ դրանում է տեսել իշխանություն պահելու ձևը, կզել է, քանի որ պարտված է հոգով, սրտով ու մտքով, կզել է՝ քիչ է, որոշել է մի ողջ ժողովրդի էլ կզացնի, դրա համար եկել ՀՀ ԱԺ ամբիոնից կրկնում է ադրբեջանական խոսույթներ, սպառնում է պատերազմով, ասում է՝ հո մենակ չեմ կզելու, եկեք նոր սահմանադրություն ընդունեք Ալիևի ուզածով, որ բոլորով կզենք, ասենք՝ մենք պարտված, ձախողած ժողովուրդ ենք, մենք որոշեցինք կզել։ Սա է նրա ուզածը, ու էս ճանապարհին նախկինների թեման ընդամենը հայտնի երգացանկի կրկնությունն է, ոնց որ կինոթատրոնում այլ կինո էլ չլինի։

Այս ամենը լուրջ մարտահրավեր է հանրության թե՛ քաղաքական, թե՛ հասարակական և թե՛ մտավորական շերտերի համար։ Ես որքան նայում եմ, իր կյանքով ապրող ՀՀ շարքային քաղաքացին էսօր հազարապատիկ ավելի գիտակից է, համարձակ, ուղղախոս, քան բազմաթիվ կարկառուն թվացող դեմքեր։ Մենք մեծ հաշվով քաղաքական ու հանրային առաջնորդության կարիք ունենք՝ Ալիևի առաջ կզածին իշխանությունից հեռացնելու ու իր հակապետական քաղաքականությանը վերջ տալու համար․․․»։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ