Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times Կիևի էներգետիկ օբյեկտների վրա հզոր հարձակում է իրականացվել

«Հրապարակ»․ Եհովականները վարձակալել են համալիրը

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Մենք գրել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալության է տրամադրվել կրոնական կազմակերպություններից մեկին, եւ նրանք այնտեղ քանի օր է՝ համաժողով են անցկացնում, որին մասնակցում են նաեւ տարբեր երկրներից ժամանած ներկայացուցիչներ։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը. «Մարզադահլիճը վարձակալել է Հայաստանի Հանրապետության «Եհովայի վկաներ» կազմակերպությունը։ Վարձակալել են մեծ մարզադահլիճը՝ օգոստոս ամսվա յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերի համար։ Վարձակալության համար վճարել են 200 մլն դրամ»։ Հատկանշական է, որ այս համաժողովները տեղի են ունենում այն ժամանակահատվածում, երբ Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Հայ առաքելական եկեղեցու եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի շուրջ ստեղծված իրավիճակը»։

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71219 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ