Թրամփը պնդում էր, որ Ուկրաինայի բանակցություններում զգալի առաջընթաց է գրանցել Մագնիսական փոթորիկներ հոկտեմբերի 19-25-ին Ալո՞, սուպեր մա․․․ էհ՝ չէ, Մարության «Այն միտքը, որ Ուկրաինան պետք է հաղթի, կեղծ դիլեմա է». ԱՄՆ ֆինանսների նախարար Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ Ռուսական ուժերը խոշոր հարձակում են իրականացրել նաեւ Վոլինի շրջանի վրա ԱՄՆ-ն վերսկսել է հետախուզական տվյալների տրամադրումը Ուկրաինային. Bloomberg Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են եռակողմ հանդիպման հնարավորությունը. Պեսկով Նույնիսկ դեմոկրատների հաղթանակը Կոնգրեսի երկու պալատներում չի կանգնեցնի Թրամփին. New York Times Կիևի էներգետիկ օբյեկտների վրա հզոր հարձակում է իրականացվել

«Հրապարակ»․ Ինքնասպան է եղել ատեստավորումից մի քանի ժամ անց

Մամուլի տեսություն

«Հրապարակ»-ը գրում է.

«Մենք հաղորդել էինք, որ երկուշաբթի օրը Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպանություն է գործել։

Մեր աղբյուրները փոխանցել էին, որ պայմանագրային զինծառայողն ավագ լեյտենանտ էր, ամուսնացած էր, երեք երեխա ուներ, սպասում էր չորրորդի լույս աշխարհ գալուն։ Գրել էինք, որ զինծառայողը փորձել է մասնակցել բանակում ընթացող ատեստավորմանը, սակայն ատեստավորումը չի հաղթահարել: Տեղեկացանք, որ Սիսիանում զինվորականների ատեստավորումը տեղի է ունեցել հենց նույն օրը` ամսի 24-ին, որից մի քանի ժամ անց զինվորականն ինքնասպան է եղել:

Մեր աղբյուրի փոխանցմամբ` բանակում ատեստավորումը տեղի է ունենում մի քանի ամիսը մեկ: Նախորդը տեղի է ունեցել հունիսի 7-ի ընտրություններից առաջ, հաջորդը` օգոստոսի 24-ին: Ուշագրավ է, որ ընտրություններից առաջ ատեստավորման շեմը հաղթահարել է զինվորականների 60 տոկոսից ավելին, այս անգամ՝ դրա ուղիղ կեսը` մոտ 30-40 տոկոսը: Այսինքն, անգամ ատեստավորմամբ են փորձել կաշառել զինվորականությանը եւ նրանց քվեները ստանալ»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71218  

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ