Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին

ԿՀՎ տնօրենը ժամանել է Մոսկվա Պուտինին խնդրելու` չհարձակվել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի երկրների վրա

Միջազգային

ԿՀՎ տնօրենը ժամանել է Մոսկվա Պուտինին խնդրելու` չհարձակվել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի երկրների վրա։

«The Insider»-ի խմբագիր Մայքլ Վայսը հաղորդում է, որ այսօր Մոսկվա ժամանած ԿՀՎ տնօրեն Ռատկլիֆի այցի նպատակը կարող է լինել Պուտինին համոզել եվրոպական երկրների դեմ գործողություններ իրականացնելուց։

Վայսը սա բացատրում է ԱՄՆ-ի կողմից վերջերս Լեհաստանի, Բալթյան երկրների և Սկանդինավիայի հետ կիսված հետախուզական տվյալներով, ինչպես նաև ՆԱՏՕ-ի արևելյան թևում տեղի ունեցող միջադեպերի աճող թվով՝ անօդաչու թռչող սարքերի հարվածներ, օդային տարածքի խախտումներ և կասկածելի դիվերսիոն գործողություններ։

Կան նաև տեսություններ, որ ԿՀՎ տնօրենը կփորձի համոզել Մոսկվային դադարեցնել ռազմական գործողությունները 2026 թվականին, ինչպես նաև՝ Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ և նավահանգստային ենթակառուցվածքների վրա հարձակումների գլոբալ մորատորիում հայտարարել։

Նաեւ Խարկովի և Սումիի մարզերում հաստատել հրադադար՝ որպես ընդհանուր դեէսկալացիայի քայլ։ Հեռանկարներ ընդհանուր խաղաղության գործընթացի համար, որը կարող է վերջ դնել Ուկրաինայի պատերազմին։

Բայց թե կբավարարի՞ Մոսկվան նման խնդրանքները, մեծ հարցական կա: Առավել եւս հաշվի առնելով, թե ինչպես ամերիկացիները Ալյասկայի պայմանավորվածությունների քողի տակ շարունակում էին Ուկրաինային համակողմանի օգնություն ցուցաբերել:

Տե՛ս նաեւ https://t.me/iravunk/71212 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ