ՀՐԱՏԱՊ. պետական ինքնիշխանության հաշվին արված սխալի բեռը կարող է մնալ սերունդների ուսերին Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ ԱԺ-ում իրար են ծեծում, հայհոյում, շիշ շպրտում, խայտառակ իրավիճակ է Էլեկտրաէներգիայի ընդհատումներ. Հասցեներ Հոկտեմբերի 29. Օրվա խոսք Ճապոնիան կոչ է արել քաղաքացիներին մի քանի օրվա համար սնունդ պաշարել՝ հնարավոր խոշոր աղետի սպասելիքով Իրանը պատրաստվում է նոր պատերազմի Կարող է հանգեցնել Հայաստանի ՀՆԱ-ի 15,6%-ով կամ 4,6 մլրդ դոլարով կրճատմանը. ԵՏՄ-ից դուրս գալու հեռանկարը ԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է, որ Ռուսաստանը պատրաստվում է զանգվածային հարված հասցնել առաջիկա 48 ժամում

Վանա լճում լողացող երեխաների մազերը դեղնում են

Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Վանա լիճը ամառային արձակուրդների ընթացքում դարձել է ափամերձ շրջաններում բնակվող երեխաների առօրյայի մի մասը։ Նրանք երկար ժամանակ են անցկացնում լճում։ Սոդայով հարուստ Վանի ջրում երկար ժամանակ մնալուց հետո երեխաների մազերի գույնը սկսել է դեղնել, գրում է Ermenihaber.am-ը։

 

Երեխաները պատմում են, որ իրենց շատ է դուր գալիս այդ փոփոխությունը, թեև դպրոցում ուսուցիչները հաճախ կարծում են, թե նրանք ներկել են մազերը։ Մազերի դեղնացումը ժամանակավոր բնույթ է կրում. ձմռան ամիսներին երեխաների մազերը կրկին ստանում են իրենց բնական սև գույնը։ Գույնի լիարժեք վերականգնումը տեղի է ունենում մի քանի ամսում՝ մազերը կտրելուց հետո։

 

Տեղի բնակիչները նշում են, որ այս երևույթը նկատվում է միայն այն երեխաների մոտ, ովքեր լճից դուրս գալուց հետո մազերը չեն լվանում։ Նրանք, ովքեր լողալուց հետո մազերը անմիջապես լվանում են քաղցրահամ ջրով, խուսափում են գույնի փոփոխությունից։

 

Նշենք, որ Վանա լիճը գտնվում է ծովի մակարդակից 1700մ բարձրության վրա, ունի 3713 քկմ տարածք և տեղ-տեղ հասնում է մինչև 451մ խորության: Լիճը հայտնի է իր բնական գեղեցկությամբ և սոդայով հարուստ ջրով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ