Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Միջազգային

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն օգոստոսի 24-ին հայտարարել է, որ իրանական հատուկ ծառայությունները փորձել են սպանել իր որդիներից մեկին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է իսրայելական Channel 14-ի հետ հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է իմ որդիներին, ապա կարծում եմ, որ այստեղ ինչ-որ անհավանական բան է կատարվում։ Իրանը հետապնդել է իմ որդիներից մեկին։ Իրանը փորձել է սպանել իմ որդիներից մեկին, փորձել է մահափորձ կատարել նրա դեմ», – ասել է Իսրայելի վարչապետը։

Հարցին՝ արդյոք վարչապետը հիմնվում է ինչ-որ հետախուզական տեղեկատվության վրա, Նեթանյահուն հրաժարվել է մանրամասներ հաղորդել։

Նեթանյահուն երեք զավակ ունի. որդիների՝ Յաիրի և Ավների մայրը Սառա Նեթանյահուն է, դուստրը՝ Նոան, նրա առաջին ամուսնությունից է։

France 24-ը նշում է, որ նրա ավագ որդին՝ 35-ամյա Յաիրը, 2024 թվականի սկզբից շատ ժամանակ է անցկացրել Մայամիում, ենթադրաբար, Շին Բեթի՝ Իսրայելի անվտանգության ծառայության պաշտպանության ներքո։ Պարզ չէ, թե Նեթանյահուի որ որդին է, ենթադրաբար, թիրախավորվել։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ