Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

«Փաստ». Ի՞նչ սպասել մի իշխանությունից, որը զարմանում է, որ բանակում տիրող վիճակի համար իրենից են պատասխան պահանջում

Մամուլի տեսություն

«Փաստ»-ը գրում է.

«Միայն վերջին 10-11 օրերին բանակում զինծառայողի մահվան 4-րդ դեպքն է արձանագրվում: Երեկ, Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը լրագրողների վրա «մուննաթ եկավ», թե երբևէ պարզե՞լ եք՝ Հայաստանում ինքնասպանության քանի դեպք է գրանցվում, մտքներովդ անցե՞լ է պարզել ու համեմատել էդ թվերը բանակում ինքնասպանությունների թվերի հետ:

Սա դեռ ամենը չէ: Սուրեն Պապիկյանը նաև լուրջ-լուրջ հայտարարեց. «Այն, որ մահերի համար կարելի է մեղադրել պաշտպանության նախարարին, սա նորություն է Հայաստանում»: Ներողություն, իհարկե, բայց էլ ումի՞ց պատասխան պահանջել, եթե ոչ առաջին հերթին ոլորտի ղեկավարից, տվյալ դեպքում՝ հենց նախարարից: Ինչ վերաբերում է նախարար Պապիկյանի «մուննաթին»: Բանակում տեղի ունեցող դեպքերը սխալ է համեմատել սովորական, «քաղաքացիական կյանքում» կատարվողի հետ: Նախ՝ բանակը, Զինված ուժերը ինքնին փակ համակարգ են՝ հստակ սուբորդինացիայի ու խիստ կարգուկանոնի պարտադիր պայմանով: Այլապես, Սուրեն Պապիկյանի մոտեցմամբ, պետք է սովորական վթարներն ու վրաերթերն էլ համադրեինք բանակում կատարվածների հետ, ինչն աբսուրդային մեթոդ է ի սկզբանե:
Երկրորդ. հարցը միայն սպանություններն ու ինքնասպանությունները չեն: Իսկ միգուցե դրանց թվի ավելացման պատճառներից մեկը բանակում իրականացվող կադրային քաղաքականությո՞ւնն է, երբ բանակը կազմաքանդելու «գծի մեջ»՝ սկսյալ 2018 թվականից, փորձառու, կադրային հրամկազմին փոխարինում են «նոր դեմքեր»:
Երրորդ. նկատելի է, որ բանակում ողբերգական ելքով միջադեպերի թիվը ավելացավ Փաշինյանի հակաեկեղեցական արշավի շրջանակներում գնդերեցների ինստիտուտը վերացնելուց, այլ կերպ ասած՝ ՀԱԵ համապատասխան ծառայությունը բանակից դուրս մղելուց հետո: Թե որքանով ուղիղ կապ ունի սա, հուսով ենք՝ մասնագետները կգնահատեն:
Չորրորդ. եթե բանակում նման դեպքերը հաճախակի են դառնում, պետք է ոչ թե (ոչ միայն) պատժիչ մարմնի՝ ռազմական ոստիկանության ղեկավարին փոխել, այլ ներբանակային մթնոլորտն ու միջավայրը: Բայց ո՞ւմ ենք սա ասում՝ ներկայացուցչին մի իշխանության, որը վարժական հավաքներն ու բանակային ծառայությունն առհասարակ ընկալում ու պատկերացնում է որպես պատժամիջոց և օդանավակայանում վարժական հավաքների ծանուցագրեր է բաժանո՞ւմ մի քանի օրով երկիր վերադարձած մարդկանց:
Եվ, վերջապես, ի՞նչ սպասել մի իշխանությունից ու նրա մի ներկայացուցչից, որ զարմանում է, թե բանակում տիրող վիճակի ու դրա հետևանքների համար իրենից են պատասխան պահանջում: Դե, հո «թիվ մեկ մեղավորն» ինքը չէ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71166 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ