Գազամատակարարման պլանային ընդհատումներ Գնացեք և դեմ քվեարկեք այն անձին, ով կբանեցնի վարչական լծակներ, ճնշումներ, աշխատանքի կամ կաշառքի խոստում կտա, թեկուզ ՔՊ-ական թեկնածու Հոկտեմբերի 20. Աստծք խոսք Բանակցությունների կողմնակիցները պատրաստ են Իրանի հարստացված ուրանը փոխանակել Թրամփի ստորագրությամբ ևս մեկ անարժեք թղթի հետ. Իրանցի փորձագետ Թրամփը հայտնեց Պուտինի և Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման ծրագրերի մասին Եվրոպան կարող է Պուտինին առաջարկել պատերազմը դադարեցնելու երկու տարբերակ. Financial Times «Հրապարակ»․ Թանկարժեք վագր՝ Արսեն Թորոսյանին «Ժողովուրդ». Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն «Իրավունք». Եկեղեցու դեմ արշավի նոր փուլի մեկնարկը կտրվի նոյեմբերից ՇՏԱՊ. Պեգասուսից ավելի դաժան ծրագրով հարձակում է ՀՀ-ի վրա

«Հրապարակ». Բանակում իրավիճակն ավելի աղետալի է, քան մեզ թվում է

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Բանակում ոչ ռազմական պայմաններում աննախադեպ քանակով մահերի պատճառով աշխատանքից ազատվեց ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը, եւ նրա փոխարեն նշանակվեց նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը «Չիխուախուա» մականունով:

Նիկոլ Փաշինյանը եւ Սուրեն Պապիկյանը հավանաբար կարծում են, որ ռազմական ոստիկանությունն է այս իրավիճակի հիմնական պատասխանատուն եւ բանակում կարգուկանոն հաստատողը, սակայն Հովհաննիսյանի նշանակումից հետո էլ արդեն երկու-երեք միջադեպ է գրանցվել, բանակում նորից զոհ ունենք:

Մեր տեղեկություններով Արամ Հովհաննիսյանը, օգոստոսի 24-ից սկսած, ձեռնամուխ է եղել համակարգում կարգուկանոն հաստատելուն եւ հանձնարարել է զորամասերում ստուգումներ իրականացնել: Մասնավորապես պարզել, թե արդյո՞ք ժամկետային զինծառայողները բջջային հեռախոսներ ունեն: Նոր ՌՈ պետի կարծիքով նաեւ բջջային հեռախոսներն են նպաստում բանակում մահերի թվի ավելացմանը: Նախարար Պապիկյանին արդարացնող ստատուսներից մեկում նկատեցինք նման տեսակետ, թե հեռախոսով զանգում՝ «քրեական հեղինակություններ» են կանչում, որ զինծառայողների միջեւ ոչ կանոնագրային հարաբերությունները կարգավորեն: Եթե սրա մեջ ճշմարտության հատիկ կա, ապա բանակում իրավիճակն ավելի աղետալի է, քան մեզ թվում է:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տե´ս նաեւ https://t.me/iravunk/71162 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ