6 տարի է գիտենք՝ մի օր Տիգրանաշենը հանձնելու է, ընդդիմությունը, մենք ի՞նչ ենք անում․ Հակոբ Պէրպէրեան
Ներքաղաքական«Տիգրանաշեն.... Մոտավոր 6 տարի է գիտենք՝ մի օր Տիգրանաշենը հանձնելու է, մի քանի անգամ ինքը դա խոստովանել է։ Հիմա ինքը ի՞նչ է անում, հանգիստ հանձնելո՞ւ է, և մենք ի՞նչ ենք անում դա կանխելու համար։ Ինքը Տիգրանաշենի բնակիչներին ոչ մի հարմարություն չի ստեղծում՝ ո՛չ աշխատանքային, ո՛չ կոմունալ, ո՛չ ժամանցային և այլն, փոխարենը տալիս է քեշ փող ու ասում է՝ դե կհանձնենք ես ձեզ էլի քեշ փող կտամ ու դուք նոր, ավելի հարմարավետ տուն կունենաք կողքի գյուղում կամ կողքի քաղաքում։
Ընդդիմությունը, մենք ի՞նչ ենք անում։ Էդ բնակիչներին որևէ կերպ շահագրգռո՞ւմ ենք գյուղում, հողին կառչված մնալուն։ Նոր աշխատատեղեր ստեղծո՞ւմ ենք։ Նոր բնակիչներով վերաբնակեցնո՞ւմ ենք, ովքեր կմերժեն հանձնումը ու պինդ կմնան իրենց հողում։
Երբ պաղեստինցի ահաբեկիչները հարձակվեցին Գազայի սահմանամերձ գյուղերի վրա, այդ գյուղերը չդատարկեց Իսրայելը, ընդհակառակը՝ ավելի մեծ թափով վերաբնակեցման ծրագրեր մշակեց և իրագործեց հրեական սփյուռքի աջակցությամբ։ Իսկ մեր սփյուռքն ի՞նչ է անում։ Երկար գրեցի, բայց հարցեր են որ պետք է մենք մեզ տանք», - գրել է ապրիլյան եւ 44-օրյա պատերազմի մասնակից ՀԱԿՈԲ ՊԷՐՊԷՐԵԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ