Փաստաբան Լևոն Բաղդասարյանը բացահայտումներ է անում. ՈՒՂԻՂ Կալանավայրում սրտի կանգից մաhացել է «Ուժեղ Հայաստան»-ի Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածու Արսեն Գևորգյանը Անգամ սպորտում՝ եկան, տեսան ու ավերեցին․․․ Բանտում մահացել է Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը «Իզմիրլյան» բկ-ի անոթային բաժանմունքը նոր ղեկավար ունի «Այծի երջանկություն». 2027 թվականի Նոր տարվա գլխավոր աղցանը, որը կուրախացնի տարվա խորհրդանիշին Նոյեմբերի 10. Օրվա խոսք Ժամանակավոր ուստուպկեքի պիտի գնանք. Ինչ է հանձնարարել Փաշինյանը Կիմ Չեն Ինի արձագանքն իր անսովոր կիսանդրին դիտելիս ԱՄՆ հանրապետականները պատրաստվում են քվեարկել Պենտագոնի ղեկավարի իմպիչմենտի օգտին

Քաղաքապետարանը վերածել նուդիստական վայր․ ավագանու անդամի սկանդալային առաջարկը

Միջազգային

Գերմանիայի Մանհայմ քաղաքում տեղական քաղաքական գործիչը սկանդալային նախաձեռնությամբ է հանդես եկել. ավագանու անդամ ՅՈՒԼԻԵՆ ՖԵՐԱՏԸ ցանկանում է քաղաքի քաղաքապետարանում սվինգերների երեկո կազմակերպել՝ այն ներկայացնելով որպես իր քաղաքական ու տնտեսական գաղափարի մաս։

35-ամյա Ֆերատը հայտարարել է, որ միջոցառումը կարող է անցկացվել հենց քաղաքապետարանում, իսկ դրա կարգախոսն է՝ «Մանհայմը՝ նուդիստական սվինգերների դրախտ»։ Նրա խոսքով՝ շուրջ 50 մարդ արդեն հետաքրքրված է միջոցառմամբ։

Քաղաքական գործիչը պնդում է, որ նման միջոցառումը կարող է օգնել կոտրել սվինգերների եւ նուդիստական կենսակերպի շուրջ հասարակական տաբուները, ինչպես նաեւ տնտեսական օգուտ բերել քաղաքին։ Նա Մանհայմը ցանկանում է նմանեցնել Ֆրանսիայի հայտնի Կապ դ'Ագդ նուդիստական հանգստավայրին։

Ֆերատի գաղափարն, այնուամենայնիվ, քաղաքապետարանում այնքան էլ ոգեւորությամբ չեն ընդունել։ Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ այս պահին միջոցառման թույլտվության մասին խոսք լինել չի կարող․ ներկայացված չեն անգամ անհրաժեշտ հիմնական տվյալները՝ միջոցառման հստակ օրը, տարածքը եւ այն, թե ինչ կապ ունի նման միջոցառումը նրա՝ որպես ավագանու անդամի գործունեության հետ։

Ֆերատը, սակայն, չի պատրաստվում նահանջել։ Նա հայտարարել է, որ եթե քաղաքապետարանը վերջնականապես արգելի միջոցառումը, պատրաստվում է իրավական ճանապարհով վիճարկել որոշումը, իսկ անհրաժեշտության դեպքում երեկոն կազմակերպել մասնավոր տարածքում։

Հետաքրքիր է, որ սա Ֆերատի առաջին նման նախաձեռնությունը չէ։ Դեռ 2025 թվականին նա քաղաքային պաշտոնական թերթում հրապարակել էր «քաղաքական կրթական ուղեւորության» հրավեր դեպի Ֆրանսիայի Կապ դ'Ագդ նուդիստական հանգստավայր։ Այդ ժամանակ էլ նախաձեռնությունը մեծ արձագանք էր ստացել Գերմանիայում։

Իսկ հիմա գերմանական մամուլում քննարկվում է մեկ այլ հարց՝ արդյոք քաղաքական ազատությունների սահմանը կարող է հասնել մինչեւ քաղաքապետարանի պատերի ներսում նման միջոցառման անցկացում։ Մանհայմի իշխանություններն առայժմ պատասխանը տվել են բավական հստակ՝ նախ պետք է ներկայացվի պաշտոնական եւ մանրամասն ծրագիր, իսկ դրա թույլատրելիությունն ու իրագործելիությունը դեռ լուրջ կասկածներ են հարուցում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ